Ճանաչողական, մոտիվացիոն և մանրամասն բացատրություններով հագեցած սեմինար: Միակ բանը, որ պակաս էր՝ ժամանակն էր, որը քիչ էր: Կարծում եմ, անհրաժեշտ է կրկնել:
Գիտելիքը դարձել է հաջողության «փոխարժեքը», և նրանք, ովքեր տիրապետում են դրան, կրում են անսահման հնարավորություններ բացահայտելու բանալին: Այնուամենայնիվ, շատերը դժվարանում են ձեռք բերել, պահպանել ու կիրառել իրենց ունեցած «ինֆորմացիան» ու արդյունքում խոչընդոտում են անձնական և մասնագիտական աճին: Գիտելիքի ամուր հիմք մշակելու և զարգացնելու ձախողումը կարող է հանգեցնել լճացման, բաց թողնված հնարավորությունների և ժամանակին համընթաց քայլելու անկարողության:
«Գիտելիքի ուժը» վարպետության դասը սովորեցնում է բացահայտել գիտելիքի իրական ուժը ու բացատրում է կյանքի բոլոր փուլերում սովորելու ու սովորածը կիրառելու կարևորությունը։
Այս վարպետության դասի ընթացքում քննարկելու ենք, թե ի՞նչ է իրականում գիտելիքը և ի՞նչ տիպի գիտելիքներ կան։ Ուսումնասիրելու ենք գիտելիքներ ձեռք բերելու եղանակները, դրանք պահպանելու և, ի վերջո, արդյունավետորեն կիրառելու արվեստը:
Ընկերությունները, որոնք ֆինանսավորել են աշխատակիցներին վարպետության դասին մասնակցելու համար, գրանցել են 27% արտադրողականության աճ։
Վարպետության դասից հետո մասնակից կազմակերպությունների 48%-ը սկսել է կազմակերպել ամենամսյա թրեյնինգներ աշխատակիցների համար։
Մասնակից ընկերությունները գրանցել են 19% տարեկան հասույթի աճ՝ մասնագիտական աճի հնարավորություններ առաջխաղացնելու շնորհիվ։
Ճանաչողական, մոտիվացիոն և մանրամասն բացատրություններով հագեցած սեմինար: Միակ բանը, որ պակաս էր՝ ժամանակն էր, որը քիչ էր: Կարծում եմ, անհրաժեշտ է կրկնել:
Շափյուղյա տնօրեն
Նյութը բավականին հետաքրքիր էր և աշխատանքի ընթացքում կիրառելի։ Պրն Մանասյանը այնքան մատչելի և հասկանալի էր ներկայացնում նյութը, որ անընդմեջ ցանկանում էիր լսել և ընկալել։
.
Շատ հետաքրքրիր և օգտակար թրեյնինգ էր, կար բաներ, որ ուղղակի օգտագործում էի, կան բաներ, որ չէի օգտագործում, կփորձեմ օգտագործել և արդյունք քաղել։
Վաճառքի մենեջեր
Մասնակցել եմ թրեյնինգին, նախևառաջ նրա համար, որ վաճառքն ու մարքեթինգը սինխրոն մատուցելու առաջին մեսիջն էր Հայաստանում: Հետևաբար նյութը բավականին օգտակար էր, և լիահույս եմ, որ և՛ իմ ընկերությունում, և՛ բոլոր մասնակից- անհատների ընկերություններում դա մաքսիմալ արդյունավետ է լինելու կիրառելը:
PR մենեջեր
Վստահ կասեմ որ մեկ ամսում ես ձեռք եմ բերել 10 տարվա աշխատանքային փորձ։ Ձեր կատարած աշխատանքը կարևոր է մեր երկրի զարգացման համար։
Մենեջեր
Աշխատանքի մեջ կիրառեցինք մեր սովորածը և ստացանք մեր սպասելիքները։ Տրված գիտելիքները կարող են մեծ օգուտ տալ այն ժամանակ, երբ մոռանաս հին պատկերոցումները և սովորես նորը։ Արդյուքնում՝ պատվեր գրողից վերածվում ես վաճառողի։
Զարգացման գծով պատասխանատու
Տպավորված եմ բոլոր ստացված դասերից։ 2 ամսվա դասերը ամբողջ կյանքի համար են՝ անկախ ոլորտից։
Խորհրդատու վաճառող
Այս դասընթացից հետո կարելի է մասնակցել բոլոր ինտելեկտուալ խաղերին։ Դասընթացը տվեց աշխատելու գրագետ ոճ։
Վաճառքի մենեջեր
Կարծում եմ՝ ողջ կյանքիս ընթացքում պետք կգա ստացածս գիտելիքները։ Շատ լավ շրջապատ ձեռք բերեցի, կարծում եմ՝ այս դասընթացը մի մեծ դուռ կբացի ինձ համար դեպի ավելի քաղաքակիրթ բիզնես և շատ օգտակար կլինի բիզնեսիս հետագա զարգացմանը։
Տնօրեն
Երբ որակը, կազմակերպվածությունը, գործին լիարժեք տիրապետելն ու նորարարությունը միաձուլվում են, ապա արդյունքում ստացվում է «SMART Վաճառքներ» բիզնես պրակտիկումը, որի ավարտից հետո քեզ ավելի SMART ես զգում:
Նախագծերի կառավարիչ
Բավականին դրական տպավորություն ստացա։ Թրեյնինգը նաև մոտիվացիան բնույթ է պարունակում։ Շատ ճիշտ և գրագետ խնդիրների առաջադրում և լուծումների քննարկում։
Տնօրեն
Շատ լավ էր ամեն ինչ, շատ ինֆորմացիա վերցրի այս սեմինարիժամանակ, իմացա ճիշտ ձևը վաճառքի։ Շատ ուրախ էի մասնակցելու համար։ Շնորհակալ եմ, շատ լավ կազմակերպված էր ամեն ինչ, 7 ժամն այնպես անցավ, որ չզգացի։
Մենեջեր
Շատ հաճելի շփման միջավայր էր ու հիանալի դասընթացներ, որոնք կօգնեն հիմնովին կառուցել ու վերակառուցել բիզնեսը։
Տնօրեն
Շնորհակալություն Հայկ Մանասյանին լավ կազմակերպված թրեյնինգ անցկացնելու համար: Արդյունքում ստացա վաճառելու արվեստին վերաբերող բազում գիտելիքներ:
Վաճառքի տնօրեն
Այս դասից ստացել եմ ինձ համար շատ անհրաժեշտ ինֆորմացիա, որոնք կկիրառեմ իմ աշխատանքում։ Սկսել եմ մտածել այլ կերպ։ Շնորհակալ եմ թեմաները մատչելի և հասկանալի մատուցելու համար։
Խանութ սրահի մենեջեր
Համոզված եմ, որ այս բիզնես-պրակտիկումից ստացած բարձրորակ, պրակտիկ և արդիական ինֆորմացիան խթան կհանդիսանա թե նորաստեղծ, և թե կայացած բիզնեսների զարգացման և շուկայում հաղթող դառնալու համար։
Տնօրեն