Դասերի ընթացքում ամեն ինչ շատ լավ էր ու կարևորը հասկանալի։ Դասերը հետաքրքիր էին ու կարևոր։ Տրվել է գիտելիք, թե ինչ է բիզնեսը, ինչքան կարևոր ու հետաքրքիր։
Բիզնեսի հաջողությունը կախված է լիդեր գեներացնելու և նրանց վճարող հաճախորդների վերածելու Ձեր ունակությունից։ Իսկ այսօրվա թվային բիզնես աշխարհում այլևս չեն աշխատում լիդագեներացիայի և փրոսփեքթինգի տրադիցիոն մեթոդները։ Հարկավոր է ռեսուրսները ներդնել ժամանակակից ու աշխատող տակտիկների ու գործիքների վրա։ Այս վարպետության դասը ներկայացնում է այնպիսի տեխնիկաներ ու գործիքներ, որոնք օգնում են ապահովել «որակյալ» լիդերի հոսքը Ձեր բիզնես։
Այս վարպետության դասի ընթացքում մասնակիցները ձեռք են բերում աշխատող այնպիսի ստրատեգիաներ ու մեթոդներ, որոնք օգնում են ավելացնել լիդերի քանակը։ Դասընթացի ընթացքում քննարկվում է տեխնիկաներ, որոնք օգնում են հասկանալ՝ ովքեր են Ձեր հաճախորդները, ինչպես որակավորել Ձեր լիդերին ու ինչպես օպտիմալացնել կոնվերսիայի պրոցեսը։ Մասնակիցները սովորում են նաև, թե ինչպես պետք է լիդերին դարձնել երկարաժամկետ հաճախորդների։
Բիզնեսի սեփականատերերը նշում են, որ 6 ամսվա ընթացքում իրենց «որակյալ» լիդերի քանակն աճել է 38%-ով սիստեմատիկ փրոսփեքթինգի վերաբերյալ թրեյնինգի մասնակցելուց հետո։
500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։
Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։
Դասերի ընթացքում ամեն ինչ շատ լավ էր ու կարևորը հասկանալի։ Դասերը հետաքրքիր էին ու կարևոր։ Տրվել է գիտելիք, թե ինչ է բիզնեսը, ինչքան կարևոր ու հետաքրքիր։
.
Եկել էի ակնկալիքով, որ այս թրեյնինգի ընթացքում կսովորեմ պրակտիկ գիտելիքներ, կամրապնդեմ գիտելիքներս այդ ոլորտում: Բավականին հագեցած օրակարգով ներկայացվեց թե՛ խնդիրները, և՛ թե դրանց լուծումները: Կոնցեպտուալ առումով բավականին ինֆորմացնող և սովորեցնող թրեյնինգ է:
Բրենդ մենեջեր
Ես չգտա չափման որևէ միավոր կամ հատուկ խոսքեր, ուղղակի կասեմ, որ Ձեր կատարած աշխատանքը իսկապես անգնահատելի է, փոխանցած գիտելիքները՝ անգին:
Մենեջեր
Ինձ շատ բան թվեց այս դասերը, որոնք իմ ամբողջ կյանքում օգտագործելու եմ և ուրախ եմ, որ ճանաչել եմ պրն․ Մանասյանին։ Իմ կարծիքով Դուք շատ կարևոր անձ եք մեր հասարակության համար։
Տնօրեն
Դասընթացները շատ պարզ էին ըմբռնելի ամեն դասի գալուց մեծ հաճույք եմ ստացել։ Ամեն ինչ բարձր մակարդակի մեջ էր արված։
Վաճառքի պատասխանատու
Մինչ այժմ ես մասնակցել էի բազում թրեյնինգների, բայց այս մեկն իր պրակտիկությամբ էապես տարբերվում է։ Եթե ցանկանում եք գրանցել վաճառքների բարձր արդյունքներ, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս մասնակցել:
Կոմերցիոն տնօրեն
Դպրոցի յուրահատկությունը կայանում է նրանում, որ մենք կաղապարված չէինք ստանդարտներով: Դպրոցի հիմնած 7P մոդելի կիրառումից հետո փոխվել են ճիշտ հաճախորդներին գտնելու մոտեցումները և աճել են վաճառքները:
Վաճառքի մենեջեր
Սկզբում չէի ցանկանում մասնակցել, բայց հիմա շատ շնորհակալ եմ։ Յուրաքանչյուր դասից հետո փորձել ենք օգտագործել տրված խորհուրդները, վերլուծել և՛ հաճախորդին, և՛ մեզ։ Շնորհակալ ենք թե՛ լավ թրեյնինգի, թե՛ լավ տրամադրության և թե՛ լավ ընկերության համար։
.
Ստացա բավական շատ օգտակար գիտելիքներ բիզնեսի և վաճառքի ստրատեգիաներ մշակելու և ճիշտ կիրառելու հարցերում: Նաև հասկացա բիզնեսի շատ նրբություններ:
Փոխտնօրեն
Ստացա այն մաքսիմալը, որը հնարավոր էր ստանալ 2 օրվա ընթացքում: Կարծում եմ պարոն Մանասյանի կողմից կատարված մեծ աշխատանքը կխթանի Հայաստանի բիզնես ոլորտի ձևավորումը, զարգացումը և դիրքավորումը:
Հիմնադիր
Բարդ թվացող աշխատանքը Ձեզ լսելուց հետո կարծես թե թվաց հեշտ։ Ամեն դեպքում Ձեզ հաջողվեց սեր արթնացնել դեպի իմ աշխատանքը, քանի որ որոշակի բարդությունների պատճառով ես հիասթափություն էի ապրում։
.
Թրեյնինգի նյութը հետաքրքիր էր։ Առկա էին տարբեր մեթոդներ, ներկայացնում էին պրակտիկ օրինակներ։ Պրն Մանասյանը նյութը մատուցեց հասկանալի, հարցերի միջոցով պարզաբանեցինք առաջացած հարցերը։
.
Դասերի սկզբում՝ առաջին իսկ հանդիպումից, ոգևորություն առաջացավ մաքսիմալ սերտել այն «օգուտները», որոնք տալու եք։ Սկսեցինք դիտարկել, որպես արժեք և սկսեց էլ ավելի կարևորվել այն ինչով զբաղվում ենք։ Ստեղծվեց այնպիսի միջավայր, որը թույլ տվեց կատարելագործվել ու հասնել լավ արդյունքի։
Գործակալ
Շատ օգտակար թրեյնինգ էր, շատ բաներ, որոնք կիրառում եմ աշխատանքի մեջ, իմացա դրանց կիրթ կիրառումը: Շատ բաներ էլ, որ չգիտեի՝ իմացա և սկսեցի կիրառել ու շատ էֆեկտիվ արդյունք կա:
Վաճառքի մենեջեր
Տպավորված եմ, շատ արդյունավետ դասընթաց էր, և ամենակարևորը պրոֆեսիոնալ մասնագետի հետ ենք աշխատել։ Բովանդակությունը և էությունը շատ կիրառելի է մեր այսօրվա B2B և B2C վաճառքներում։ Ուրախ եմ, որ մի մասնիկն եմ կազմել Ձեր դասերի 16-րդ հոսքի։
Շուկայի զարգացման բաժնի ղեկավար
«SMART Վաճառքներ» բիզնես-պրակտիկումը շատ լավ մշակված և հագեցած ծրագիր էր, որի ընթացքում կարողացանք ստանալ այն գիտելիքները, ինչը որ ցանկանում էինք ստանալ։ Անշուշտ, կմասնակցեմ նաև մյուս թրեյնինգներին։
Փոխտնօրեն