բիզնես ռիսկերի կառավարում

Կազմակերպությունները հաճախ բախվում են բազմաթիվ բիզնես ռիսկերի, որոնք կարող են վտանգել նրանց գործունեությունը, շահութաբերությունը և նույնիսկ գոյատևումը: Նրանցից շատերը չունեն ռիսկերի կառավարման մեթոդոլոգիա, ինչը նրանց դարձնում է անպատրաստ ու խոցելի սպառնալիքների նկատմամբ։ Բիզնես ռիսկերը չկառավարելու արդյունքում կազմակերպությունը կարող է ունենալ մեծ ծախսեր, վնասել հեղինակությունը և բաց թողնել աճի շատ հնարավորությունների:
Այս վարպետության դասի նպատակն է սովորեցնել, թե ինչպես պետք է բացահայտել, սահմանել, հաղթահարել ու կառավարել բիզնես ռիսկերը։

Ի՞նչ ենք սովորելու

Այս վարպետության դասի ընթացքում քննարկելու ենք այն քայլերը, որոնք կօգնեն բացահայտել և գնահատել Ձեր կազմակերպության առջև առաջացած տարբեր ռիսկերը, ինչպիսիք են գործառնական, ֆինանսական և ռազմավարական ռիսկերը: Կուսումնասիրենք, թե ինչպես պետք է մշակել ռիսկերի նվազեցման ռազմավարություններ և իրականացնել ռիսկերի մշտադիտարկման ու վերահսկման արդյունավետ գործընթացներ:

Վարպետության դասի արդյունքում դուք կսովորեք

Գնահատել պոտենցիալ ռիսկերը

Մշակել ռիսկերի նվազեցման պլաններ

Համապատասխանեցնել ռիսկերի կառավարման ստրատեգիան բիզնես նպատակների հետ

Ռիսկերի կառավարումը ներկայացնել որպես մրցակցային առավելություն

Շարունակաբար բարելավել ռիսկերի կառավարման ստրատեգիաները

«Պաշտպանեք» Ձեր կազմակերպությունը կառավարելով բիզնես ռիսկերը։

24%

Սեփականատերերի 24%-ը նշել է, որ հիմնել բիզնես ռիկսերի կառավարման թիմ իրենց ընկերություններում։

34%

Մենեջերների 34%-ը նշել է, որ աշխատանքները ընթանում են ավելի համակարգված կերպով ռիսկերի ու պրոցեսների կառավարման շնորհիվ։

18%

B2B բիզնեսների 18%-ը նշում է, որ ռիսկերը կառավարման ստրատեգիաների կիրառումն օգնել է ավելացնել ընկերության շահութաբերությունը։

Դպրոցի մասնակիցների կարծիքներ