Շատ հետաքրքիր էր, ուղակի պետք է մենք փորձենք իրականացնել պրակտիկայում։
Վաճառքի ձագարի օպտիմալացումը հաճախորդների վարքագծի և ձագարի ամեն փուլի համար սահմանված մետրիկաների ուսումնասիրությունը, վերլուծությունն ու բարելավումն է։ Վաճառքի ձագարում առկա թերությունների պատճառով շատ բիզնեսները կորցնում են շատ լիդերի և բաց են թողնում շահույթ գեներացնելու հնարավորությունները։ Այս վարպետության դասն օգնում է բարելավել Ձեր վաճառքի ձագարն ու ապահովել վաճառքների սահուն ընթացքը։
Այս ինտենսիվ վարպետության դասի ընթացքում ձեռք կբերեք այնպիսի մեթոդիկաներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են վաճառքի ձագարի օպտիմալացման համար։ Դուք կսովորեք՝ ինչպես ուսումնասիրել ու վերլուծել վաճառքի ձագարի ամեն փուլը և սահմանել համապատասխան մետրիկաներ։ Մասնակիցները նաև կսովորեն այնպիսի տակտիկաներ, որոնք կօգնեն բարելավել լիդերի որակավորման պրոցեսն ու ապահովել վաճառքների աճը։
Բիզնեսի 85%-ը նշել է, որ որակավորված լիդերի քանակը աճել է վաճառքի ձագարի օպտիմալացման ստրատեգիա կիրառելու հետո։
Ձագարի օպտիմալացումն օգնել է IT ընկերություններին 3 տարում ավելացնել լոյալ հաճախորդների քանակը 70-80%-ով։
Արտադրությամբ զբաղվող ընկերությունները արձանագրել են 32% լիդերի և 20% վաճառքների աճ վաճառքի ձագարն օպտիմալացնելուց հետո։
Շատ հետաքրքիր էր, ուղակի պետք է մենք փորձենք իրականացնել պրակտիկայում։
Բաժնի ղեկավար
Թրեյների կողմից գիտելիքների տրամադրումը գերազանց էր: Սեմինարի նյութը մատուցվեց շատ հասկանալի ձևով։ Բերվեցին վաճառքների շատ տիպիկ ու պրակտիկ օրինակներ։
.
Տվեց բավականաչափ պրակտիկ գիտելիքներ՝ ի տարբերություն շատ այլ թրեյնինգների։ Մատուցման և անցկացման ձևը շատ լավն էր։ Ամենն ինչ իմ աշխատանքային պրակտիկայում կիրառելի է, ավելի համակարգվեց։
Տնօրեն
Իմ կարծիքով դասընթացը բավականին արդյունավետ էր։ Ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, որը կփորձենք օգտագործել աշխատանքի մեջ։
Հեռախոսազանգերին պատասխանող մենեջեր
Դրական ազդեցիք մեր մասնագիտական հմտությունների վրա։ Շնորհակալ ենք Ձեզ նոր գիտելիքներ տալու համար։
Խորհրդատու վաճառող
Միայն կարող եմ լավ և դրական կարծիք հայտնել Ձեր անձի, կատարած աշխատանքի վերաբերյալ։ Թե՛ որպես մասնագետ, թե՛ որպես մարդ հաճելի էր Ձեր հետ աշխատել։
PMU մասնագետ
Պրակտիկ ինֆորմացիա, որը կարելի է կիրառել իրական միջավայրում: Կարգապահությունը պահպանվում է և դպրոցն ունի իր լրջությունը, որը շատ լավ կետ եմ համարում։
Վաճառքի և մարքեթինգի պատասխանատու
Շնորհակալություն եմ հայտնում Հայկ Մանասյան ՄԱՐԴ տեսակից՝ պոզիտիվ, ուրախ: Ստացած գիտելիքներս ոչ միայն գործածելի է աշխատանքի ընթացքում, այլ (անձնական) կյանքում:
Մենեջեր
Կարող եմ ասել, որ Manassian Group-ը ՀՀ-ում շատ բարձր հեղինակություն վայելող ընկերություն է իր փորձի, պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների և շատ մեծ գործընկերներ ունենալու հաշվին։ Իր սեփական «կերպարի» միջոցով վստահությունն է ներշնչում գործընկերներին և մոտիվացնում նրանց։
.
Շատ շնորհակալ եմ ինձ նոր գիտելիքներ տալու համար։ Վստահ եմ, որ էլ ավելի լավ կկատարեմ իմ աշխատանքը, քանի որ իմ գիտելիքները, կարողությունները, գաղափարներն էլ ավելի կատարելագործվեցին։
Մենեջեր
Շնորհակալություն ենք հայտնում Ձեր համբերատար լինելու, խստության ու պահանջկոտության համար։ Կարճ ժամանակում մենք ձեռ բերեցինք նոր գիտելիքներ և համակարգեցինք այն, ինչ գիտեինք
HR
«SMART Վաճառքներ» բիզնես-պրակտիկումը շատ լավ մշակված և հագեցած ծրագիր էր, որի ընթացքում կարողացանք ստանալ այն գիտելիքները, ինչը որ ցանկանում էինք ստանալ։ Անշուշտ, կմասնակցեմ նաև մյուս թրեյնինգներին։
Փոխտնօրեն
Խորին շնորհակալություն սեմինարի համար: Այն զգացումները, որոնք բնազդի մակարդակով թվում էին ճիշտ, ստացան իրենց ճիշտ հաստատումն ու դասակարգումը: Առարկան դարձավ մատչելի և հասկանալի:
Տնօրեն
Այս դասընթացի շնորհիվ սկսել եմ պլանավորել իմ առօրյան և դնում եմ նպատակներիս իրականացման ժամկետներ: Դա օգնում է ինձ ճիշտ կազմակերպել իմ կյանքը:
Տնօրեն
Ինձ համար շատ կարևոր բիզնես-պրակտիկում էր։ Գոհ եմ և բիզնես-պրակտիկումից և թեմաներից։ Հաստատ խորհուրդ կտամ ընկերներիս։ Շնորհակալություն Հայկ Մանասյանին։
Տնօրեն
Վստահաբար ասում եմ, որ ես տեսա հարուստ գիտելիքներ, տարիների փորձառություն, նյութի մատչելի մատուցում և խարիզմա։ Դրանցով է պայմանավորված այս բիզնես-պրակտիկումի հաջողված և պահանջված լինելը։
Մարքեթինգի մասնագետ