Պարզ սենսորային էկրանը կարող է կտրուկ փոփոխություններ անել ընկերության վաճառքներում և նույնիսկ դիֆերենցել բրենդը։ Ապացույցը՝ McDonald’s-ի ինքնասպասարկման սենսորային էկրաններն են, որոնք փոխեցին խաղի կանոնները։ 2010-ականներին McDonald’s-ում օրեցօր ավելացող մեծ հերթերը դանդաղեցնում էին սպասարկումը։ 2015 թվականին McDonald’s-ը հանդես եկավ մի հետաքրքիր գաղափարով` տեղադրեց ինքնասպասարկման սենսորային էկրաններ ԱՄՆ-ի իր ռեստորաններում: Նման էկրանները հնարավորություն են տալիս հաճախորդներին ինքնուրույն պատվեր կատարել և վճարել անմիջապես ինտերֆեյսի միջոցով: Արդյունքում՝ McDonald’s-ը փոխեց հաճախորդների վարքագիծը։ QSR Magazine-ի հետազոտությունը ցույց է տալիս, որ ինքնասպասարկման սենսորային էկրաններից օգտվելիս հաճախորդներն ավելի շատ են գումար ծախսում։ Ինքնասպասարկման սենսորային էկրաններ կիրառող բիզնեսները գրանցում են պատվերի միջին արժեքի 10-30% աճ: