Ֆիլմը բարձրաձայնում է շատ արդիական խնդրի մասին, որին բախվում է ոչ միայն ամերիկյան հասարակությունը, այլև ողջ աշխարհը։
Ֆլորիդայում անշարժ գույքի շուկան դաժան է․ եթե չես կվճարես հիփոթեքդ, կկորցնես տունդ։ Երիտասարդ հայրը՝ Դենիս Նեշը, մնում է անտուն իր ընտանիքի հետ, երբ կոռումպացված բրոքեր Ռիկ Կարվերը վտարում է նրանց։ Բայց շուտով Դենիսն ինքը սկսում է աշխատել Կարվերի համար՝ մտնելով նույն համակարգի մեջ, որը քանդեց իր կյանքը։ Որքան շատ է նա խորանում այդ վտանգավոր աշխարհում, այնքան ավելի դժվար է դառնում հասկանալ՝ արդյո՞ք նա փրկում է իր ընտանիքը, թե՞ վաճառել է իր հոգին։