Կաթսայատուն

Թեման՝ Սպասարկում
Director Բեն Յանգեր
Duration 120 րոպե
Country ԱՄՆ
Year 2000

Ֆիլմի մասին

Դրամատիկ թրիլեր է, որը բացահայտում է ֆինանսական աշխարհի մութ կողմերը։  «Վաճառքն իրականացվում է ամեն զանգի ընթացքում։ Կամ Դուք եք վաճառում բաժնետոմսը, կամ նրանք են վաճառում իրենց առարկությունը», այս կարգախոսով թիմը վերածվում է փողերի անվերջ ծարավով առաջնորդվող մեքենայի։ Բայց շքեղության հետևում թաքնված են մանիպուլյացիաներ, խարդախություններ և փլուզման եզրին կանգնած բիզնես մոդել։ Գլխավոր հերոսը Սեթ Դևիսը՝ խելացի ու փառասեր երիտասարդ է, ով երազում է մեծ փողերի և շքեղ կյանքի մասին։ Երբ նա աշխատանքի է ընդունվում խարդախ բրոքերային ընկերությունում, նրան խոստանում են հարստության անհավանական բարձունքներ, եթե միայն նա կիրառի ագրեսիվ սառը զանգերի տակտիկաներ՝ առանց ուշադրություն դարձնելու հաճախորդների իրական շահերին։ Ֆիլմը հիանալի պատկերում է արագ հաջողության հետևանքները, մարդկային արժանապատվության ու բարոյականության կորուստը հանուն հեշտ փողերի։

Ռեսուրս ստանալու հայտ

Այս ռեսուրսը հասանելի է միայն նշված խմբերի անդամներին։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն