Էնրոն․ սենյակի ամենախելացի տղաները

Թեման՝ Այլ
Director Ալեքս Գիբնի
Duration 109 րոպե
Country ԱՄՆ
Year 2005

Ֆիլմի մասին

Վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Էնրոնի տագնապալի վերելքն ու կործանարար անկումը։ Էնրոնը հանդիսանում էր Ամերիկայի յոթերորդ ամենամեծ ընկերությունը: Ալեքս Գիբնիի ռեժիսորած ֆիլմը խոսում է գործարար ագահության և սիստեմատիկ կոռուպիցիայի մասին, որոնք էլ 2001թ-ին Էնրոնի սնանկացման պատճառը դարձան: Նախկին ղեկավարների, աշխատակիցների և լրագրողների հարցազրույցների, ինչպես նաև արխիվային նյութերի լայնածավալ ուսումնասիրության միջոցով վավերագրական ֆիլմը բացահայտում է ոչ արդար հաշվապահական մոտեցումները, ոչ էթիկական ղեկավարությունը և բարդ ֆինանսական գործարքները, որոնք քողարկում էին ընկերության իրական ֆինանսական վիճակը: Ֆիլմը հանդիսանում է հզոր «զգուշացում» ոչ բալանսավորված լիազորության ու խարդախության ավերիչ հետևանքների մասին։

Ռեսուրս ստանալու հայտ

Այս ռեսուրսը հասանելի է միայն նշված խմբերի անդամներին։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն