Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես ստեղծվեց աշխարհահռչակ արագ սննդի ցանցը։ «Հիմնադիրը» ֆիլմը բացահայտում է McDonald’s-ի աննախադեպ վերելքի պատմությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող է մեկ գաղափար փոխել ամբողջ արդյունաբերությունը։ Կաթնային կոկտեյլի խառնիչներ վաճառող՝ Ռեյ Քրոքը, տեսավ McDonald’s-ի եզակիությունը և փոխեց խաղի կանոնները։ Նրա համառությունը, ռազմավարական մտածողությունը և դիֆերենցման մոտեցումը վերածեցին McDonald’s-ը համաշխարհային բրենդի՝ հիմնված հետևողականության, որակի և բացառիկ ծառայության վրա։ «Հիմնադիրը» ոչ միայն պատմություն է բիզնեսի մասին, այլև հաջողության կարևորագույն դաս՝ համառության, մեծ նպատակների ու քաջության մասին։ Դիտեք ֆիլմը և բացահայտեք, թե ինչ կարող եք սովորել Ձեր սեփական բիզնեսի կամ կարիերայի բարելավման համար։