Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի 1972 թվականի դասական ֆիլմը, համարվում է կինոյի պատմության մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Հիմնված է Մարիո Պյուզոյի համանուն վեպի վրա։ Այն ներկայացնում է սերունդների պատմություն՝ քրեական ընտանիքի ներսում ուժի, պատվի և դավաճանության մասին։ Ֆիլմում ներկայացվում է Կորլեոնեների հզոր մաֆիոզ ընտանիքի պատմութունը՝ սկսած նրա ղեկավար Դոն Վիտո Կորլեոնեից (Մառլոն Բրանդո), ով հանդիսանում է Նյու Յորքի հանցավոր աշխարհի ամենահեղինակավոր առաջնորդներից մեկը։ Սակայն, երբ Դոնը մերժում է նոր թմրանյութային բիզնեսի առաջարկը, նրա ընտանիքը ներքաշվում է մահացու պատերազմում։ Ֆիլմի կենտրոնական գծերից մեկն է Դոնի որդու՝ Մայքլ Կորլեոնեի (Ալ Պաչինո) կերպարի զարգացումը։ Սկզբում Մայքլը ցանկանում է ապրել խաղաղ կյանք՝ հեռու ընտանեկան գործերից, բայց իրադարձությունները ստիպում են նրան ներգրավվել ընտանիքի բիզնեսում, ի վերջո դառնալով նոր «Կնքահայրը»։