Manassian Group-ը և Երևանի առևտրա-արդյունաբերական պալատն ակտիվ համագործակցել են բիզնեսների պրոֆեսինալ աջակցության ոլորտում: Մեր ընկերությունը հրավիրվել էր կիսվելու վաճառքների արդյունավետ կառավարման սեփական փորձով ու միջազգային լավագույն պրակտիկաներով: Այս վարպետության դասն անցավ շատ հագեցած և հարցաշատ մթնոլորտում: 3 ժամ տևած ինտենսիվ թրեյնինգի արդյունքում շոշափվեցին վաճառքների վերաբերող բազմաթիվ կարևոր ու առանցքային նշանակություն ունեցող հարցեր:








