Արտադրողականության բարձրացման հեշտ եղանակներից մեկը Պոմոդորո մեթոդն է։Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք հնարավոր է չսպառել ողջ էներգիան, բայց իրականցնել առաջադրանքներն արդյունավետ։ Կալիֆորնիայի Իրվինի համալսարանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակի կառավարման տեխնիկաները, ինչպիսիք են Պոմոդորո մեթոդը, կարող են բարձրացնել արդյունավետությունը 40%-ով: Իսկ ո՞րն է Պոմոդորո մեթոդը և ինչպե՞ս այն կիրառել:
Պոմոդորո մեթոդը մշակվել է իտալացի ձեռնարկատեր Ֆրանչեսկո Կիրիլոյի կողմից 1980-ականների վերջին: Նա ստեղծեց այս մեթոդը որպես ժամանակի կառավարման գործիք, երբ դեռ համալսարանի ուսանող էր, նա լոլիկի տեսքով խոհանոցային ժամացույց ուներ որտեղից էլ հենց առաջացել է «Պոմոդորո» անվանումը, իտալերենից թարգմանաբար նշանակում է «լոլիկ»:
Ըստ այս մեթոդի առաջադրանքների իրականացման գործընթացն անհրաժեշտ է բաժանել որոշակի փուլերի։
1. Առանձնացրեք առաջադրանքները, որոնք կատարելու եք։ Հստակ նպատակի սահմանումը ամենակարևոր փուլն է։
2. Տրամադրեք 25 րոպե առաջադրանքի իրակացման համար և համոզվեք, որ լավ եք կենտրոնանում առաջադրանքը կատարելիս:
3. 5 րոպե ընդմիջեք։ Ընդմիջումն անհրաժեշտ է միտքն ու մարմինը հանգստացնելու համար։
4. Կրկնեք գործընթացը։
Ժամանակի կառավարման և վաճառքի պլանավորման այլ կարևոր գործիքների և դրանց կիրառման մասին ավելի մանրամասն ծանոթացեք Հայկ Մանասյանի Live Stream-ում։ Այստեղ նա խոսում է ժամանակի առեղծվածի մասին և կիսվում ժամանակի կառավարման իր յուրահատուկ մոտեցմամբ։ Անցեք հղումով, դիտեք ուղիղ եթերը: https://manassian.group/…/sales-process-effectiveness…/
Բարի դիտում։)
176