Ակտիվ վաճառքի մասնագետ

Արտադրությամբ, վաճառքով և ծառայությունների մատուցմամբ զբաղվող, ոլորտի առաջատար մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք ակտիվ վաճառքի մասնագետ: Ձեր հիմնական գործառույթը լինելու է B2B նոր գործընկերների ներգրավումը, երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցումը և վաճառքի պլանների իրականացումը:

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային/արտագնա
Բաժին` վաճառքի բաժին
Հաշվետվություն՝ անմիջական ղեկավար
Վայրը՝ ՀՀ, Երևան

Հիմնական պարտականություններ+
  • Ներգրավել B2B նոր գործընկերներ և ընդլայնել գնորդների բազան։
  • Կազմակերպել հանդիպումներ և ներկայացնել ընկերության պրոդուկտները և առաջարկները։
  • Ապահովել վաճառքի նպատակային ցուցանիշների և պլանների կատարումը։
  • Մշակել և իրականացնել գնորդի տարբեր խմբերին համապատասխան վաճառքի արդյունավետ մեթդներ։
  • Ուսումնասիրել մրցակիցներին և կատարել շուկայական վերլուծություններ։
  • Համակարգել և շարունակ բարելավել գործընկերների հետ համագործակցություն մակարդակը։
  • Հետևել սեփական KPI-երի կատարմանը և ներկայացնել համապատասխան  հաշվետվություններ։
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Առնվազն 1 տարվա փորձ ակտիվ վաճառքի ոլորտում։
  • Ցանկալի է բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում։
  • Վաճառքի ցիկլի պլանավորման և իրականացման փորձ։
  • Գերազանց հաղորդակցման և բանակցային հմտություններ։
  • Նախաձեռնողականություն և արագ կողմնորոշում։
  • Հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն։
Աշխատանքի ընդունման փուլեր+
  • Հայտատուների դիտարկում
  • Հեռախոսային հարցազրույց
  • Հարցազրույց ՄՌԿ կոնսուլտանտի հետ
  • Մասնագիտական և soft հմտությունների թեստավորում
  • Մասնագիտական հարցազրույց
  • Հարցազրույց գործատուի հետ
  • Աշխատանքի առաջարկ
Հավելյալ տեղեկատվություն+
  • Մրցակցային ֆիքսված աշխատավարձ և հավելյալ բոնուսներ։
  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի իրական և լայն հնարավորություններ։
  • Ընկերական և զարգացող թիմ։
  • Կորպորատիվ արտոնությունների փաթեթ /անվճար ընդմիջման հնարավորություն:
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն