Ակտիվ վաճառքի մասնագետ

Ինժեներական համակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժմամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք ակտիվ վաճառքի մասնագետ: Ձեր հիմնական գործառույթը լինելու է B2B նոր գործընկերների ներգրավումը, վաճառքի կազմակերպումը, վաճառքների աճի ապահովումը, բրենդների ճանաչելիության բարձրացումը։

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1, երկուշաբթիից շաբաթ — 10:00 — 19:00
Վայրը՝ ՀՀ, Երևան, Արշակունյաց փ․

Ընկերության մասին+

Գործընկեր կազմակերպությունը հիմնադրվել է 2019 թվականին, զբաղվում է արտադրական, բնակելի, հասարակական տարածքների` ռեստորանների, սրճարանների, բժշկական կենտրոնների հովացման, օդափոխման hամակարգերի ներկրմամբ, վաճառքով և մոնտաժային աշխատանքներով:

Հիմնական պարտականություններ+
  • Մրցակցային շուկայի ուսումնասիրություն և զարգացում
  • B2B նոր գործընկերների ներգրավում և հաճախորդների բազայի ընդլայնում։
  • Բրենդի ճանաչելիության արդյունավետ բարձրացում
  • Դեմ առ դեմ այցելությունների կազմակերպում բիզնեսների հետ, ընկերության պրոդուկտների ներկայացում։
  • Հաճախորդների կարիքների բացահայտում, բավարարում և առաջարկների ներկայացում։
  • Համագործակցություն համապատասխան բաժինների հետ և հետագա սպասարկման փուլերի ճշգրիտ ապահովում։
  • Վաճառքի ամողջականացում և փակում
  • Գործընկերների և հաճախորդների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում
  • Հաճախորդների սպասարկման բարձր որակի ապահովում
  • Հաճախորդների կարիքների շարունակական ուսումնասիրություն և հետագա համագործակցությունների մշակում
  • Վաճառքի փակումից հետո հետադարձ կապի ապահովում
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Առնվազն 3 տարվա փորձ վաճառքի ոլորտում
  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի ամբողջական ցիկլի իրականացման փորձ
  • Գերազանց հաղորդակցման, բանակցային, դեմ առ դեմ վաճառելու և պրեզենտացիայի հմտություններ
  • Աշխատանքային պլանի մշակման կարողություն
  • Զարգացման ուղությունների պլանավորում
  • Թիմի հետ աշխատելու ունակություն
  • Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն
  • Վարորդական իրավունքի առկայություն
Աշխատանքի ընդունման փուլեր+
  • Հայտատուների դիտարկում
  • Հեռախոսային հարցազրույց
  • Առաջին փուլի հարցազրույց HR կոնսուլտանտի հետ
  • Մասնագիտական և IQ թեստավորում
  • Մասնագիտական հարցազրույց հիմնադրի հետ
  • Աշխատանքի առաջարկ
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն