Զանգերով վաճառքի մասնագետ

Manassian Consulting Group բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնը փնտրում է հեռախոսազանգերով և առցանց եղանակով վաճառքի մենեջեր՝ մեր թիմին միանալու համար։ Սա հիանալի հնարավորություն է կառավարելու վաճառքի գործընթացը սկզբից մինչև վերջ, անմիջականորեն աշխատելու Ընկերության կրթական ծառայությունների շահառուների հետ և հասնելու վաճառքների աճի։

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10։00 – 19։00
Վայրը՝ ՀՀ, Երևան, Արարատյան 82
Աշխատավարձը՝ 200․000 ֏

Հիմնական պարտականություններ+
  • Կատարել վաճաքի ամբողջական պրոցեսը լիդերի կառավարումից մինչև վաճառքի փակում
  • Հաճախորդների բազայի թարմացում և կառավարում
  • Զանգերի միջոցով բանակցությունների և երկարաժամկետ հարաբերությունների պահպանում B2B և B2C հաճախորդների հետ
  • Վերահսկել բիզնես կրթության գործընթացի նախնական փուլերը, ապահովել անխափան իրականացումը։
  • Ուսուցման ավարտից հետո տալ հետադարձ կապ՝ տրամադրելով շարունակական աջակցություն և ամրապնդել հաճախորդների վստահությունը:
  • Աշխատել ինչպես ծրագրային, այնպես էլ ընթացիկ առաջադրանքների վրա, կազմակերպել առօրյա գործընթացների անխափան աշխատանքը։
  • Նպաստել հաճախորդների բավարարվածության շարունակական բարելավմանը:
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Բակալավրի աստիճան՝ Կառավարման, Բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Վաճառքի ոլորտում աշխատելու անսահման մեծ ցանկություն,էնտուզիազմ
  • Աշխատանքային փորձ վաճառքի իրականացման, վաճառքի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Արագ տեմպով, արդյունքներին միտված միջավայրում աշխատելու կարողություն
  • Կրթության և բիզնես խորհրդատվության ոլորտում սովորելու և զարգանալու ձգտում
  • Հայերենի գերազանց, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • Հմտություններ՝ հաղորդակցման և բանակցային, առաջադրանքներում առաջնահերթությունների սահմանման, ծրագրերի կառավարման, ժամանակի կառավարման, աշխատանքի կատարման կառուցվածքային մոտեցման, AI և CRM համակարգերի հետ աշխատանքի
  • Ցանկալի է ունենալ ծրագրերի կառավարման սերտիֆիկատ կամ վերապատրաստում
Աշխատանքի ընդունման փուլեր+
  • Նախաորակավորում
  • Հեռախոսային հարցազրույց
  • ՄՌԿ հարցազրույց
  • Մասնագիտական և soft հմտությունների թեստավորում
  • Հարցազրույց հիմնադրի հետ
  • Աշխատանքային առաջարկի քննարկում
Հավելյալ տեղեկատվություն+
  • Բոնուսային համակարգ՝ հիմնված աճի և զարգացման վրա
  • Մուտք դեպի մեծ բիզնես գրադարան
  • Աշխատանք հայտնի և առաջատար հաճախորդների հետ
  • Աշխատանք առաջատար բիզնես խորհրդատվական ընկերությունում
  • Գիտելիքների և փորձի փոխանակում
  • Մասնակցություն “Manassian group”-ի բիզնես կրթական ծրագրերին https://manassian.group/education/
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն