Մարքեթինգի բաժնի ղեկավար

Արտադրությամբ, վաճառքով և ծառայությունների մատուցմամբ զբաղվող, ոլորտի առաջատար մեր գործընկեր կազմակերպության համար փնտրում ենք մարքեթինգի բաժնի փորձառու ղեկավար, ով կստանձնի ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման, ինչպես նաև պրոդուկտների ու ծառայությունների շուկայական առաջխաղացման ու դիրքավորման պատասխանատվությունը։ Թեկնածուն պետք է ունենա շուկայի վերլուծության, ռազմավարական պլանավորման և միջազգային շուկաներում հետ աշխատանքի փորձ:

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկ՝ 6/1
Վայրը՝ ք․ Երևան

Հիմնական պարտականություններ+
  • Ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում
  • Թվային, ավանդական և սոցիալական մեդիա մարքեթինգի ուղղությունների ինտեգրված կառավարում
  • Տարեկան մարքեթինգային բյուջեի պլանավորում և կառավարում
  • Բրենդի ռազմավարության մշակում և իրականացում, բրենդի առաջխաղացում
  • Տեղական և միջազգային շուկաների հետազոտությունների իրականացում
  • Մրցակցային շուկայի մշտադիտարկում և վերլուծություն
  • Նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների բացահայտում
  • Սպառման և պահանջարկի ուսումնասիրություն
  • Նոր պրոդուկտների և ծառայությունների շուկա ներմուծման ռազմավարության մշակում
  • Գործող պրոդուկտների և ծառայությունների արտահանման հնարավորությունների բացահայտում
  • Իմպորտ մասնագետի հետ համագործակցություն՝ նոր պրոդուկտների ներմուծման գծով
  • Պրոդուկտների և ծառայությունների գնային քաղաքականության մշակում
  • Պրոդուկտ մենեջերների ինստիտուտի ձևավորում և զարգացում
  • Վաճառքի թիմին պրոդուկտների ներկայացում և ուսուցում
  • Վաճառքի նյութերի և մարքեթինգային kit-ի մշակում
  • Հաճախորդների հետադարձ կապի վերլուծություն
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Նվազագույնը 5 տարվա մարքեթինգի փորձ արտադրական և առևտրի ոլորտներում
  • Պրոդուկտի կառավարման փորձը առավելություն է
  • Միջազգային շուկաներում աշխատանքի փորձը խիստ ցանկալի
  • Մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման փորձ
  • Շուկայի հետազոտության և վերլուծության հմտություններ
  • Թվային մարքեթինգի գործիքների խորը իմացություն
  • Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման հմտություններ
  • Պրոյեկտների կառավարման փորձ
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Ռազմավարական մտածողություն
  • Նորարարական և ստեղծագործական մոտեցում
  • Թիմի ղեկավարման հմտություններ
  • Բանակցային հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
Աշխատանքի ընդունման փուլեր+
  • Հայտատուների դիտարկում
  • Հեռախոսային հարցազրույց
  • Մասնագիտական և soft հմտությունների թեստավորում
  • Մասնագիտական հարցազրույց
  • Հարցազրույց գործատուի հետ
  • Աշխատանքի առաջարկ
Հավելյալ տեղեկատվություն+
  • Մրցունակ աշխատավարձ՝ համաձայն շուկայական ուսումնասիրության
  • Կորպորատիվ արտոնությունների փաթեթ /անվճար ընդմիջման հնարավորություն
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն