Հանրային կապերի և միջոցառումների կառավարման ղեկավար

Manassian Consulting Group բիզնես կրթական և խորհրդատվական կենտրոնը փնտրում է Հանրային կապերի և միջոցառումների կառավարման ղեկավարի, ով պատասխանատու կլինի Ընկերության գործարար հաղորդակցության ռազմավարությունների մշակման և իրականացման համար, հանդես գալով որպես բրենդի հանրային ներկայացուցիչ։

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00 – 18:00
Վայրը՝ Արարատյան 82, Երևան, ՀՀ
Աշխատավարձը՝ 400,000 Դ համախառն

 

Հիմնական պարտականություններ+
  • Մշակել և իրականացնել Ընկերության բիզնես նպատակներին համապատասխանեցված տարեկան միջոցառումների և հանրային կապերի ռազմավարությունը
  • Ստեղծել եռամսյակային գործողությունների պլաններ
  • Օպտիմալացնել միջոցառումների բյուջեն տարբեր ուղղություններով
  • Աջակցել Ընկերության մարքեթինգային նպատակների իրագործմանը
  • Կազմակերպես մամուլի ասուլիսներ, ստեղծել գրավիչ մամուլի հաղորդագրություններ, իրականացնել բազմազան բիզնես հաղորդակցություններ
  • Կառուցել, պահպանել և զարգացնել առանցքային մեդիա կոնտակտների, ոլորտի ազդեցիկ անձանց և շահագրգիռ կողմերի հետ գործնական հարաբերություններ
  • Վերահսկել տարբեր հարթակների կոնտենտի ստեղծման և առաջխաղացման գործընթացը
  • Համակարգել ոլորտային ցուցահանդեսներին, ֆորումներին և կոնֆերանսներին Ընկերության մասնակցությունը
  • Արդյունավետ կառավարել գործարար համայնքի հետ Ընկերության կապերն ու հարաբերությունները
  • Կառավարել միջոցառումների ողջ պրոցեսը, կազմել մանրամասն բյուջեներ, հետևել ROI-ին և ROMI-ին։
  • Վերլուծել միջոցառումների կատարողականը՝ օգտագործելով տարբեր վերլուծական գործիքներ, կազմել հաշվետվություններ
  • Հետևել ոլորտի միտումներին և ոլորտի գործընկեր կազմակերպությունների  գործունեությանը
  • Տրամադրել տվյալների վրա հիմնված առաջարկություններ ռազմավարության օպտիմալացման համար
  • Էականորեն առաջխաղացնել բրենդի տեղեկացվածությունը և բրենդի դիֆերենցումը
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Հաղորդակցության, հանրային կապերի, մարքեթինգի կամ հարակից ոլորտում մագիստրոսի աստիճան
  • Առնվազն 3+ տարվա մարքեթինգի և PR ոլորտներում աշխատանքային փորձ (երաշխավորագրերը պարտադիր են)
  • Մարքեթինգային և PR արշավների հաջող մշակման և իրականացման, նոր ծառայությունների ներդրման հետ աշխատանքի ապացուցված փորձ
  • Մարքեթինգի և մեդիա մասնագետների թիմի կառավարման փորձՄարքեթինգային վերլուծական գործիքների իմացություն
  • AI, CRM համակարգերի և էլ․ փոստային մարքեթինգի հարթակների փորձ
  • SEO/SEM սկզբունքների իմացություն
  • Microsoft Office Project և Adobe Creative Suite-ի իմացություն
  • Պրոյեկտների և մեդիայի կառավարման գործիքների փորձ
  • Գրագետ հայերեն, անգլերեն և ռուսերեն գրավոր և բանավոր հաղորդակցման ունակություններ
  • Ղեկավարների հետ արդյունավետ հաղորդակցվելու հմտություն
  • Միջոցառումների կազմակերպման և համակարգման ապացուցված փորձ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն, վերջնաժամկետները պահպանելու ունակություն, կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ
  • Մարտահրավերներին նորարարական մոտեցում
Աշխատանքի ընդունման փուլեր+
  • Նախաորակավորում
  • Հեռախոսային հարցազրույց
  • ՄՌԿ հարցազրույց
  • Մասնագիտական և soft հմտությունների թեստավորում
  • Հարցազրույց հիմնադրի հետ
  • Աշխատանքային առաջարկի քննարկում
Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն