Կոնտենտի ստեղծում և գովազդների կառավարում
- Մշակել և ստեղծել առաջխաղացման վիզուալներ և տեսանյութեր (reels, shorts), որոնք կարտացոլեն ընկերության հիմնական գործունեությունը, ծառայությունները, պրոդուկտները։
- Կառուցել արդյունավետ գովազդներ, որոնք կբարձրացնեն վաճառքների ցուցանիշները։
Սոցիալական մեդիայի հետ պլանավորված աշխատանք
- Մշակել արդյունավետ կոնտենտ պլան ընկերության պոտենցիալ և նոր հաճախորդների ներգրավման համար,
- Կոնտենտի ձևաչափերը համապատասխանեցնել յուրաքանչյուր սոցիալական հարթակի պահանջներին և առանձնահատկություններին,
- Կատարել վերլուծություններ՝ գտնել առաջխաղացման ամենաարդյունավետ մեթոդները և ստեղծել հրապարակումների հստակ և ճշգրիտ պլան և դրանք հաստատել անմիջական ղեկավարի հետ։
Լսարանային ներգրավվածություն
- Ակտիվորեն արձագանքել լսարանի հարցերին, մեկնաբանություններին և նամակներին՝ ապահովելով արդյունավետ համագործակցություն և հաղորդակցություն։
Վերլուծություններ և հաշվետվություններ
- Հետևել կոնտենտի և արշավների կատարողական ցուցանիշներին՝ ապահովելով դրանց շարունակական բարելավումը և զարգացումը,
- Ներկայացնել հաշվետվություններ, որի մեջ ներառված կլինեն լսարանի ներգրավվածությունը, հետևորդների աճը և այլ կարևոր ցուցանիշներ։
Համագործակցություն
- Սերտ աշխատել ընկերության թիմերի հետ՝ հիմնվելով մարքեթինգային և վաճառքի ռազմավարությունների վրա՝ ապահովելով կոնտենտի արդյունավետ ստեղծում և առաջխաղացում։