Վիդեո օպերատոր/մոնտաժող

Աշխատանքային ժամկետը՝ մշտական
Աշխատանքի տեսակը՝ լրիվ դրույք, գրասենյակային
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-18:00 կամ 10։00-19։00
Վայրը՝ ք․ Երևան, Արարատյան 82
Աշխատավարձը՝ մրցակցային բարձր

Մանասյան բիզնես կրթական և խորհրդատվական գրուպը փնտրում է տաղանդավոր ու կրեատիվ Վիդեո օպերատոր/մոնտաժող, ով պատրաստ է իր մասնագիտական կարողությունները ներդնել՝ ստեղծելու բարձրորակ, բովանդակային ու ներգրավող տեսանյութեր, որոնք կյանքի կկոչեն մեր բրենդի պատմությունները՝ գաղափարից մինչև վերջնարդյունք։

Հիմնական պարտականություններ+
  • Կենտրոնի կրթական և խորհրդատվական ծրագրերի տեսաարտադրության ամբողջ գործընթացի կազմակերպում՝ պլանավորումից մինչև մոնտաժ։
  • Տեսանյութերի նկարահանում՝ մասնակիցների, դասընթացների, միջոցառումների և մարքեթինգային արշավների շրջանակում։
  • Տեսանյութերի բարձրակարգ մոնտաժ՝ բովանդակությանն ու հարթակին համապատասխան։
  • Տեխնիկական գործընթացների կազմակերպում՝ ձայնագրման որակի բարելավումից մինչև լուսավորության բարելավում։
  • Տեսանյութերի ադապտացում տարբեր թվային հարթակների համար՝ ներառյալ YouTube, Instagram, Facebook և այլն։
Պահանջվող կրթություն, հմտություն և փորձ+
  • Տեսաարտադրության ամբողջական ցիկլի իմացություն՝ նկարահանումից մինչև վերջնական մոնտաժ։
  • Տիրապետում Adobe Premiere Pro, After Effects կամ համարժեք ծրագրերին։
  • Ստեղծագործական մոտեցում, գեղագիտական ընկալում և վիզուալ մտածողություն։
  • Իրավիճակին արագ արձագանքելու և խնդիրներ լուծելու կարողություն։
  • Թիմում աշխատելու պատրաստակամություն և նախաձեռնողականություն։
Հավելյալ տեղեկատվություն+

Մենք առաջարկում ենք՝

  • Իրական ազդեցություն թողնելու հնարավորություն՝ մեր բրենդի աճի վրա։
  • Հետաքրքիր, դինամիկ նախագծեր և թիմային աշխատանք։
  • Մշտական ուսումնական և մասնագիտական զարգացում։

Տեսանյութերին կարող եք ծանոթանալ մեր YouTube ալիքում

Հայտ Աշխատանք փնտրողների համար

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն