Նուշիկյան Ասոցիացիա

Բազմակողմանի ծառայություններ մատուցող՝ օծանելիքի, կոսմետիկայի, մաշկի խնամքի; հագուստի և աքսեսուարների վաճառքով և արտաքին գովազդով ու տպագրությամբ զբաղվող ընկերությունն է։ Ընկերության աշխատակիցների կատարողականն ու հաճախորդների գոհունակության մակարդակը հասկանալու նպատակով իրականացրել ենք «Գաղտնի գնորդ» ծրագիրը։

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

«Նոր տուն» խանութների ցանց

Շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություն է, որի վաճառքի մենեջերների և վաճառասրահի տնօրենների համար կազմակերպել ենք կորպորատիվ թրեյնիգների «SALESPro» ծրագրի շրջանակում։ Վաճառքի մենեջերների համար կազմակերպել ենք «Արդյունավետ վաճառքային հմտություններ» թրեյնինգը, իսկ վաճառասրահի տնօրենների համար՝ «Վաճառքների արդյունավետ կառավարում»-ը։

Սարդ խանութների ցանց

Հայաստանում Եվրոպական առաջատար շինանյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է։ Կազմակերպության համար իրականացրել ենք կորպորատիվ թրեյնինգներ 2 ուղղությամբ՝ մարքեթինգ և վաճառք։ Նախ կազմակերպել ենք «SOSTAC Մարքեթինգ» թրեյնինգային մոդուլները մարքեթինգի մասնագետների համար, այնուհետև՝ «SALESPro» ծրագիրը վաճառքի ողջ թիմի համար։

Մեգա Ֆուդ

Հրուշակեղենի և սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարարն է Հայաստանում։ Մեգա Ֆուդի համար իրականցրել ենք վաճառքի համակարգի աուդիտ և կոմերցիոն բաժնի գնահատում։

ԱՍԷԴԼ

Մետաղապլաստ պրոֆիլների և ֆուրնիտուրաների խոշորագույն արտադրող և ներմուծող ընկերությունն է։ ԱՍԷԴԼ-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում կատարել ենք բիզնեսի պրոցների դիագնոստիկա և բիզնես արժեշղթայի վերլուծություն։

Ալֆա ֆուդ սերվիս

HoReCA սեկտորի պարենային ապրանքների խոշոր մատակարարն է։ Ընկերության համար կատարել ենք բիզնեսի դիագնոստիկա, որի հիման վրա իրականացրել ենք բիզնես պրոցեսների օպտիմալացում ու ռեեինժինիրինգ

Հախվերդյան-Շինմոնտաժ

Շինարարական ոլորտի ամենախոշոր կազմակերպություններից մեկն է, որը զբաղվում է շենքերի արտաքին ֆասադների երեսապատման ալյումինե կոմպոզիտային պանելներ, դռների, պատուհանների և մի շարք այլ ապրանքատեսակների արտադրությամբ ու վաճառքով։

MM Leader

Բետոնի արտադրությամբ և վաճառքով զբաղվող ընկերություն է, որը նաև իրականացնում է բեռնափոխադրման ծառայություններ և վարձակալությամբ տրամադրում է բետոնապոմպ, բետոնախառնիչ, ինքնաթափ և բեռնիչ:

Սոլարոն

Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն։ Ընկերության համար կատարել ենք վաճառքի համակարգի աուդիտ, որն էլ հիմք է հանդիսացել վաճառքի համակարգի բարելավման քայլերի նրանց մշակմանը։

Սելենա Սերվիս

Քիմ․ մաքրման և լվացքատան ծառակություններ մատուցող կազմակերպություն, որի համար, նախ և առաջ, կատարել ենք բիզնես վերլուծություն, ապա՝ «Հաճախորդների բավարարվածության ինդեքս» (CSI) և «Գաղտնի գնորդ» ծրագրերը։

«Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանց

Պիցցերիաների ցանց է, որը Հայաստանի արագ սննդի մեջ մասնագիտացած առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերություն ավագ ղեկավարների, մենեջերների և ՄՌ մասնագետների համար կազմակերպել ենք «Բիզնես պրոցեսների սինխրոնիզացիա» թեմայով 3-օրյա կորպորատիվ թրեյնինգային մոդուլներ։

«Քարդ ագրոկրեդիտ» ՈՒՎԿ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»-ը ֆինանսական վարկավորմամբ զբաղվող ընկերություն է, որ նախատսեված է գյուղատնտեսական արտադրությամբ, վերամշակմամբ և շուկայահանմամբ զբաղվող անձանց/բիզնեսների համար։ Ընկերության մասնաճյուղերի կառավարիչների և վարկային մասնագետների համար մշակել ենք ու իրականացրել «Արդյունավետ վաճառքի հմտություններ» կորպորատիվ թրեյնինգը։

Ուրարտու

Մանրածախ վաճառքի Drogerie ֆորմատի հայաստանյան առաջատարն է։ Իրականցրել ենք SALESPro կորպորատիվ ծրագիրը, որն իր մեջ ներառել 2 թրեյնինգային մոդուլներ։ «Արդյունավետ վաճառքային հմտություններ» թեմայով մոդուլները անցկացվել է մենեջերների համար, իսկ «Վաճառքների արդյունավետ կառավարում»-ը ՝ վաճառասրահների տնօրենների համար։

Էմ Ջի գրուպ

Սուպերմարկետների ցանց է, որն ունի 22 մասնաճյուղ ողջ Հայաստանում։ Կազմակերպության համար իրականացրել ենք կորպորատիվ թրեյնինգային ծրագրեր սպասարկման պրոցեսների կառավարման թեմայով, որոնք նախատեսված էին մասնաճյուղերի տնօրենների և մենեջերների համար։

Նուշիկյան ասոցիացիա

Բազմակողմանի ծառայություններ մատուցող՝ օծանելիքի, կոսմետիկայի, մաշկի խնամքի; հագուստի և աքսեսուարների վաճառքով և արտաքին գովազդով ու տպագրությամբ զբաղվող ընկերությունն է։ Կազմակերպության 2 բիզնեսների՝ «Բուրմունք»-ի և «L’Occitane»-ի աշխատկիցների համար մշակել ու իրականցրել ենք «Արդունավետ վաճառքներ և գոհացնող սպասարկում» թրեյնինգային ծրագիրը:

Սանոֆի Ավենտիս

Նորարական դեղամիջոցների զարգացմամբ զբաղվող ֆրանսիական դեղագործական ընկերությունն է։ Ընկերության հետ համագործակցության ընթացքում կատարել ենք շուկայի հետազոտություն՝ ֆոկուսավորվելով ՄՌ կլաստերի վրա, որի արդյունքում մշակել ենք ՄՌ զարգացման ստրատեգիաներ։

Յունիփեք գրուպ

Տնտեսական ապրանքների մանրամեծածախ վաճառքով զբաղվող ընկերության։ Ընկերության թիմ լիդերների և վաճառքի մենեջերների համար կազմակերպել ենք 2-ամսյա վաճառքի թրեյնինգ։ Այս կորպորատիվ թրեյնինգային մոդուլների արդյունավետությունից ելնելով՝ մշակել ենք ու իրականացրել 6-ամսյա կորպորատիվ ծրագրեր, որոնցից մեկը նախատեսված էր վաճառքի մենեջերների և թիմ լիդերների համար, իսկ մյուսը՝ թիմ լիդերների համար։ 6-ամսյա կորպորատիվ թրեյնինգներին հաջորդել է մյուս համագործակցությունն, ըստ որի կազմակերպել 4-ամսյա վաճառքի կրթական մոդուլներ վաճառքի մենեջերների և թիմ լիդերների համար։

360 շինբազա

Զբաղվում է շինարարական և վերանորոգման պարագաների ներմուծմամբ ու վաճառքով։ Ընկերության վաճառքի մասնագետների համար կազմակերպել ենք «Արդյունավետ վաճառքներ» կորպորատիվ վերապատրաստման մոդուլները, որի նպատակն էր բարելավել աշխատակիցների վաճառքի հմտությունները։

Լուսար Տրանս

Միջազգային բեռնափոխադրող ընկերություն է, որի հետ համագործակցության ընթացքում կատարել ենք բիզնես պրոցեսների դիագնոստիկա՝ անդրադառնալով բիզնեսի բոլոր օղակներին։

Նյու Սիթի Փրոջեքթս

Նորակառույց շենքերի կառուցապատմամբ զբաղվող ընկերություն է, որի վաճառքի և մարքեթինգի թիմերի համար կազմակերպել ենք «Անշարժ գույքի արդյունավետ վաճառք» թեմայով կորպորատիվ թրեյնինգ։

Նանոր Թանգուկեան PMU ակադեմիա

Պերմանենտ մեյքափի ծառայություններ մատուցող ընկերություն է, որի թիմի համար կազմակերպել ենք հաճախորդների սպասարկում թեմայով 24-ժամյա կորպորատիվ թրեյնինգային մոդուլներ։

Սոլարոն

Արևային կայանների և արտադրությամբ զբաղվող առաջատար կազմակերպություն է։ Կազմակերպության վաճառքի մասնագետները համար մշակել ու իրականացրել «Արդյունավետ վաճառքի հմտություններ» 2-ամսյա կորպորատիվ թրեյնինգը։

«Նոյան տապան» գրախանութ

Գրենական պիտույքների վաճառքով զբաղվող ընկերություն է, որի համար մշակել ենք ու իրականացնել արդյունավետ վաճառքի կորպորատիվ թրեյնինգ` SALESPro վաճառքների աճի կրթական ծրագրի շրջանակներում։

Ֆինբանկ ՈՒՎԿ

Ֆինսավարկային կազմակերպություն է։ Ընկերության աշխատակիցների համար մշակել ու իրականացրել ենք «Հաճախորդների բարձրակարգ սպասարկում» թրեյնինգային մոդուլները:

Ի-վորքս

Վեբ և մոբայլ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպություն է։ Իրականացրել ենք «Նախագծերի կառավարում» թեմայով թրեյնինգը IT մասնագետների ու նախագծի ղեկավարների թիմի համար։

ՄԿՌ Մեդիա — Արմենիա

ՄԿՌ մեդիա - Արմենիան գովազդային գործակալություն է, որի աշխատակիցների համար իրականացրել ենք հաճախորդակենտրոն վաճառքի վրա կենտրոնացված կորպորատիվ թրեյնինգային ծրագիր։

ՄԿՌ մեդիա-Արմենիա

Մեդիա ընկերությունների խումբ է, որի մաս են կազմում «21tv»-ն, «Արձագանք FM 103.5»-ը, «Դոմինանտ Փրոդաքշն»ը և «Մեդիա Ֆոկուս»-ը: Վաճառքի խորհրդատու Հայկ Մանասյանը սահմանել է ընկերության վաճառքի պոտենցիալն ու ներկայացրել բիզնես պրոցեսների ամբողջական սխեման։

Այա Մարիա

Հանգստի SPA կենտրոն է, որն առաջարկում է առողջարանային և հոգեբանական ծրագրեր։ Աշխատելով Այա Մարիայի հետ՝ կատարել ենք բիզնես դիագնոստիկա, վելուծել բիզնես պրոցեսները ու ներկայացրել, թե ինչպես կարող է ներկայանալ շուկայում նոր պրոդուկտով։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն