Խորհրդատվական պրոյեկտներ
Մեգա Ֆուդ
Հրուշակեղենի և սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարարն է Հայաստանում։ Մեգա Ֆուդի համար իրականցրել ենք վաճառքի համակարգի աուդիտ և կոմերցիոն բաժնի գնահատում։
ՄԿՌ մեդիա-Արմենիա
Մեդիա ընկերությունների խումբ է, որի մաս են կազմում «21tv»-ն, «Արձագանք FM 103.5»-ը, «Դոմինանտ Փրոդաքշն»ը և «Մեդիա Ֆոկուս»-ը: Վաճառքի խորհրդատու Հայկ Մանասյանը սահմանել է ընկերության վաճառքի պոտենցիալն ու ներկայացրել բիզնես պրոցեսների ամբողջական սխեման։
Նուշիկյան Ասոցիացիա
Բազմակողմանի ծառայություններ մատուցող՝ օծանելիքի, կոսմետիկայի, մաշկի խնամքի; հագուստի և աքսեսուարների վաճառքով և արտաքին գովազդով ու տպագրությամբ զբաղվող ընկերությունն է։ Ընկերության աշխատակիցների կատարողականն ու հաճախորդների գոհունակության մակարդակը հասկանալու նպատակով իրականացրել ենք «Գաղտնի գնորդ» ծրագիրը։
Սանոֆի Ավենտիս
Նորարական դեղամիջոցների զարգացմամբ զբաղվող ֆրանսիական դեղագործական ընկերությունն է։ Ընկերության հետ համագործակցության ընթացքում կատարել ենք շուկայի հետազոտություն՝ ֆոկուսավորվելով ՄՌ կլաստերի վրա, որի արդյունքում մշակել ենք ՄՌ զարգացման ստրատեգիաներ։
Սելենա Սերվիս
Քիմ․ մաքրման և լվացքատան ծառակություններ մատուցող կազմակերպություն, որի համար, նախ և առաջ, կատարել ենք բիզնես վերլուծություն, ապա՝ «Հաճախորդների բավարարվածության ինդեքս» (CSI) և «Գաղտնի գնորդ» ծրագրերը։
Լուսար Տրանս
Միջազգային բեռնափոխադրող ընկերություն է, որի հետ համագործակցության ընթացքում կատարել ենք բիզնես պրոցեսների դիագնոստիկա՝ անդրադառնալով բիզնեսի բոլոր օղակներին։
Այա Մարիա
Հանգստի SPA կենտրոն է, որն առաջարկում է առողջարանային և հոգեբանական ծրագրեր։ Աշխատելով Այա Մարիայի հետ՝ կատարել ենք բիզնես դիագնոստիկա, վելուծել բիզնես պրոցեսները ու ներկայացրել, թե ինչպես կարող է ներկայանալ շուկայում նոր պրոդուկտով։
Սեմարկո
Հայաստանում ավտոպահեստամասերի խոշորագույն մատակարարներից մեկն է։ Ընկերության համար կատարել ենք բիզնես պրոցեսների աուդիտ՝ վերլուծել բիզնեսն ու առաջարկել բարելավման ուղիներ։
ԱՍԷԴԼ
Մետաղապլաստ պրոֆիլների և ֆուրնիտուրաների խոշորագույն արտադրող և ներմուծող ընկերությունն է։ ԱՍԷԴԼ-ի հետ երկարատև համագործակցության ընթացքում կատարել ենք բիզնեսի պրոցների դիագնոստիկա և բիզնես արժեշղթայի վերլուծություն։
Գենեցվալե
Երևանում վրացական խոհանոցի առաջին ռեստորանների ցանցն է։ Բիզնես խորհրդատվության ընթացքում մշակել ենք սպասարկման ստանդարտների ձեռնարկ մարդկային ռեսուրսների բաժնի զարգացման ու կոնտակտ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Նանոր Թանգուկեան PMU Ակադեմիա
Երևանում պերմանենտ մեյքափ ծառայություններ մատուցող խոշոր ստուդիաներից մեկն է։ Նախորդ համագործակցության գոհացուցիչ արդյունքից ելնով՝ շարունակել ենք մեր աշխատանքը և այս անգամ էլ կատարել ենք ֆինանսական վերլուծություն բիզնես պրոցեսների բարելավման ուղիները հասկանալու համար։
Սոլարոն
Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն։ Ընկերության համար կատարել ենք վաճառքի համակարգի աուդիտ, որն էլ հիմք է հանդիսացել վաճառքի համակարգի բարելավման քայլերի նրանց մշակմանը։
Չայխոնա
Երևանի կենտրոնում գտնվող արևելյան ռեստորան է։ Կատարել ենք բիզնեսի վերլուծություն ու մշակել սպասարկման ստանդարտների ձեռնարկ նրանց բիզնեսի համար, որն ուղղված էր բարելավելու ռեստորանի սպասարկման պրոցեսները։
Ալֆա ֆուդ սերվիս
HoReCA սեկտորի պարենային ապրանքների խոշոր մատակարարն է։ Ընկերության համար կատարել ենք բիզնեսի դիագնոստիկա, որի հիման վրա իրականացրել ենք բիզնես պրոցեսների օպտիմալացում ու ռեեինժինիրինգ