Պրոյեկտների 60%-ը ձախողվում է, իսկ ձախողվում են հիմնականում վատ պլանավորման պատճառով:
Ինչպես նշել է Բենջամին Ֆրանկլինը․ «Ձախողելով պլանավորումը, Դուք պլանավորում եք Ձեր ձախողումը»։
Որպեսզի պրոյեկտների 60%-ը չձախողվի, անհրաժեշտ է շարժվել պրոյեկտների պլանավորման ուղեցույցով, որն ըստ էության պրոյեկտի նպատակների, առաջադրանքների, ժամանակացույցերի, ռեսուրսների և սահմանափակումների սահմանման ամբողջական գործընթաց է:
Ուղեցույցը սովորաբար բաղկացած է 5 քայլից։
1. Նպատակների սահմանում։ Ինչի՞ եք ցանկանում հասնել: Սա առաջին հարցն է, որին պետք է պատասխանել։ Պրոյեկտը պետք է առաջնորդվի նպատակների սահմանման SMART չափանիշներով՝ հատուկ, չափելի, հասանելի, համապատասխան, ժամանակով սահմանափակված:
2. Արդյունքների սահմանում։ Սահմանեք այն շոշափելի և չափելի արդյունքները, որոնք ակնկալում եք պրոյեկտից: Յուրաքանչյուր գործընթաց պետք է ունենա հաջողության հստակ չափանիշներ:
3. Ռեսուրսների և բյուջեի որոշում։ Որոշեք ի՞նչ ռեսուրսներ են անհրաժեշտ պրոյեկտի հաջող ավարտի համար: Բյուջեի սահմանումն ապահովում է, որ պրոյեկտը չենթարկվի անսպասելի ծախսերի:
4.Իրատեսական ժամանակացույցի ստեղծում։ Մեծ պրոյեկտը բաժանեք փոքր փուլերի և սահմանեք ամսաթվեր յուրաքանչյուրի համար: Համոզվեք, որ հաշվի եք առել հնարավոր ուշացումները, ինչպիսիք են արձակուրդները, ռեսուրսների բացակայությունը, վճարումների կամ պատվերների ուշացումները և այլն:
5. Շահագրգիռ կամ շահառու կողմերի ներգրավվում։ Համոզվեք, որ բոլոր շահագրգիռ կողմերը ներգրավված են պրոյեկտում և մասնակից դարձրեք նրանց պրոյեկտի ողջ ընթացքին:
170