Այա Մարիա

«Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոն է: SPA ծառայություններից զատ, «Այա Մարիա»-ն իրականացնում է հատուկ առողջարանային և հոգեբանական ծրագրեր, մասնավորապես՝ կոուչ սեսիաներ, հոգեբանական խորհրդատվություն, կինոթրեյնինգներ և արտ թերապիա:

Բիզնես խորհրդատվական ծառայությունների շրջանակներում իրականացրել ենք բիզնեսի դիագնոստիկա և վերլուծություն։ Մենք մշակել ենք նաև մարքեթինգային ռազմավարություն ու ընդարձակել առաջարկվող ծառայությունների շարքը։

Գործընկերոջ կարծիքը

Ձեր խորհրդատվության շնորհիվ՝ մենք բարելավել ենք առաջարկվող ծառայությունները, մարքեթինգային ու առաջխաղացման ստրատեգիաներն ու սահմանել ենք նպատակներ լոկալ և արտասահմանից եկած կլիենտների գրավելու համար։

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն