«Նոր տուն» խանութների ցանց

«Նոր տուն» խանութների ցանցերը զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Լինելով մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերություն` «Բարսիս»-ը համագործակցում է ավելի քան 500 մեծածախ գնորդների ու խանութների հետ։
Մանասյան գրուպի առաջին համագործակցությունը «Բարսիսի» հետ տեղի է ունեցել «SMART Վաճառքներ» թրեյնինգային ծրագրի շրջանակներում, որին մասնակցել են 4 տնօրեններ՝ տարբեր մասնաճյուղերից։ Հաշվի առնելով թրեյնինգի արդյունավետությունը՝ «Բարսիս»-ը դիմել է Մանասյան գրուպին կորպորատիվ թրեյնինգային ծրագրեր կազմակերպելու համար։ Մենք մշակել ենք ու իրականացրել 7-օրյա կորպորատիվ թրեյնինգային ծրագրեր, որոնցից մեկը՝ «Արդյունավետ վաճառքի հմտություններ»-ը նախատեսված էր վաճառքի մենեջերների համար, իսկ մյուսը՝ «Վաճառքների արդյունավետ կառավարում»-ը՝ վաճառասրահի տնօրենների համար։

Գործընկերոջ կարծիքը

Թրեյնինգի արդյունքները ապացուցում են, որ Հայկը Հայաստանի լավագույն թրեյներներից է, և իմ թիմը հասել է առավելագույն արդյունքի այսքան կարճ ժամանակահատվածում։
Մենք կարծում ենք, որ պրն․ Հայկ Մանասյանն ունի ուժեղ հաղորդակցման հմտություններ, ինչը շատ կարևոր է բիզնես թրեյների նրա կարիերայում։ Հայկի պրոֆեսիոնալ ու հղկված մոտեցումը դարձնում է իր աշխատանքն էլ ավելի արժեքավոր։

Միքայել Շահվերդյան
Գործադիր տնօրեն

 

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն