Գենեցվալե

«Գենացվալե»-ն վրացական խոհանոցի առաջին ռեստորանների ցանցն է Երևանում, որը համադրում է  հայկական և կովկասյան խոհարարական ավանդույթները։

Մենք իրականացրել ենք բիզնես խորհրդատվություն «Գենացվալե»-ի համար, որի ընթացքում մշակել ենք սպասարկման ստանդարտների ձեռնարկ։ Վերջինիս ուղղված էր սահմանել կոնտակտ կենտրոնի աշխատանքի նպատակն ու ալգորիթմը, աշխատակիցների աշխատանքային գործառույթներն ու պարտականությունները, աշխատանքի ընդունման ընթացակարգն ու մոտիվացիոն համակարգերը։

Գործընկերոջ կարծիքը

Հայկն առաջարկել է փոփոխել ամրագրման պրոցեսը, որի արդյունքում՝ 3 ամսվա ընթացքում նվազել է սեղան ամրագրել ու «չներկայացող» կլիենտների քանակը։ Մյուս օպերացիոն բարելավումները օգնել են նվազեցնել պիկ ժամերի ընթացքում կլիենտների սպասելաժամանակը։ Հաճախորդների բավարարվածության միավոր աճել է 20 միավորով։

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն