«Հախվերդյան-Շինմոնտաժ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի շինարարական և արտաքին ֆասադների ոլորտի առաջատարներից մեկը, որի բազմազան ապրանքային պորտֆելը օգնում է բավարարել շինարարության ոլորտի տարբեր տեսակի հաճախորդների բոլոր պահանջներին՝ սկսած բնակելի շենքերից մինչև խոշոր արդյունաբերական օբյեկտներ։
Ընկերության համար իրականացրել ենք բիզնեսի դիագնոստիկա, որի ընթացքում վերլուծել են ընկերության ներկայիս գործունեության բոլոր ուղղությունները։ Մշակել ենք ընկերության բոլոր բիզնես գործընթացների նկարագիրը՝ սահմանելով հիմնական և օժանդակ գործառույթնեը, և այդ գործընթացների փոխկապակցվածությունը։ Ստեղծվել է նաև կազմակերպական արդյունավետ կառուցվածքը, որում ներկայացված է բոլոր ստորաբաժանումներն և պաշտոնները։ Հստակեցրեl ենք աշխատակիցների հիմնական գործառույթները և պարտականությունները, կոմպետենցիաների և հմտությունների պահանջները, ինչպես ընկերության ռազմավարական նպատակներին համապատասխան KPI-ներ։

