Ի-վորքս

Վեբ և մոբայլ ծրագրավորմամբ զբաղվող հայ-ֆրանսիական համատեղ կազմակերպություն է։ Նրանք մատուցում են IT աութսորսինգի ծառայություններ ողջ աշխարհով մեկ։
Նախագծի կառավարումը կարևոր է կազմակերպության շահութաբերության ու մրցակցային դիրքի համար։ Այդ իսկ պատճառով նրանք դիմել են Մանասյան գրուպին ընկերության աշխատակիցների համար կորպորատիվ թրեյնինգ կազմակերպելու նպատակով։
Մշակել ենք և իրականացրել «Նախագծերի կառավարում» կորպորատիվ մոդուլները։ Թրեյնինգի ընթացքում տարվող քննարկումները նաև օգնել են ընկերությանը բացահայտել բիզնես պրոցեսների և նախագծի կառավարման հետ առնչվող խնդիրները։

Գործընկերոջ կարծիքը

Բոլոր մասնակիցները, մասնավորապես IT մասնագետներն ու նախագծի ղեկավարները, կարծում են՝ IBS Consulting-ի “Project Management” թրեյնինգը հետաքրքիր էր ու արդյունավետ։
Խաչատուր Բադալյան
Տնօրեն

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն