Մեգա Ֆուդ ընկերությունը հրուշակեղենի և սպառողական ապրանքների ներկրման առաջատար մատակարար է և հանդիսանում է շուրջ 25 ապրանքանիշների ներկայացուցիչը Հայաստանում։ Այն հայտնի է միայն բարձրորակ սննդամթերքի ներմուծմամբ։
Մեգա Ֆուդի խնդիրն էր բարելավել ընկերության կոմերցիոն բաժնի աշխատանքները, որն էլ կնպաստեր վաճառքների աճին։ Այդ իսկ պատճառով Մեգա Ֆուդը դիմել է Manassian Group-ին։
Manassian Group-ի հիմնադիր, բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը կատարել է բիզնես խորհրդատվություն 3 փուլով։ Նախ և առաջ կատարվել է վաճառքի համակարգի աուդիտ, որը ցույց է տվել վաճառքի բաժնի ներկայիս իրավիճակն ու սահմանել առկա խնդիրները։ Այնուհետև Հայկ Մանասյանը գնահատել է կոմերցիոն բիզնես պրոցեսներն ու ուսումնասիրել B2B և արագ սպառվող պրոդուկտների վաճառքով զբաղվող ինդուստրիաների սինխրոնիզացման պրոցեսը։ Եվ վերջապես, սահմանել է Մեգա Ֆուդի դիֆերենցող էլեմենտները ու մշակել վաճառքների աճին նպաստող ստրատեգիաներն ու տակտիկաները։

