Նուշիկյան ասոցիացիա

«Նուշիկյան Ասոցիացիան» նորարարական և բազմակողմանի ծառայություններ տրամադրող ընկերություն է։ Այն ներկայանում է չորս հիմնական բիզնես ոլորտներում՝ օծանելիք, կոսմետիկա, մաշկի խնամք; հագուստ և աքսեսուարներ; արտաքին գովազդ ու տպագրություն։

Համագործակցելով «Նուշիկյան Ասոցիացիայի» հետ «Բուրմունք» և «L’Occitane» խանութ-սրահների շուրջ 30 աշխատակիցների համար մշակել ենք  և իրականացրել «Արդունավետ վաճառքներ և գոհացնող սպասարկում» թրեյնինգային մոդուլը: 

Գործընկերոջ կարծիքը

Նրանք հաճախորդների սպասարկման ու վաճառելու իրենց փորձառությունը վերածել են թրեյնինգային մոդուլների, որն էլ օգնեց մեզ արդյունավետ քայլեր մշակել հաճախորդների բավարարվածության մետրիկաների ու աշխատակիցների կատարողականի ուղղությամբ։

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն