Պրոյեկտներ
Սեմարկո

Հայաստանում ավտոպահեստամասերի խոշորագույն մատակարարներից մեկն է։ Ընկերության համար կատարել ենք բիզնես պրոցեսների աուդիտ՝ վերլուծել բիզնեսն ու առաջարկել բարելավման ուղիներ։
Գենեցվալե

Երևանում վրացական խոհանոցի առաջին ռեստորանների ցանցն է։ Բիզնես խորհրդատվության ընթացքում մշակել ենք սպասարկման ստանդարտների ձեռնարկ մարդկային ռեսուրսների բաժնի զարգացման ու կոնտակտ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը բարելավելու նպատակով։
Նանոր Թանգուկեան PMU Ակադեմիա

Երևանում պերմանենտ մեյքափ ծառայություններ մատուցող խոշոր ստուդիաներից մեկն է։ Նախորդ համագործակցության գոհացուցիչ արդյունքից ելնով՝ շարունակել ենք մեր աշխատանքը և այս անգամ էլ կատարել ենք ֆինանսական վերլուծություն բիզնես պրոցեսների բարելավման ուղիները հասկանալու համար։
Չայխոնա

Երևանի կենտրոնում գտնվող արևելյան ռեստորան է։ Կատարել ենք բիզնեսի վերլուծություն ու մշակել սպասարկման ստանդարտների ձեռնարկ նրանց բիզնեսի համար, որն ուղղված էր բարելավելու ռեստորանի սպասարկման պրոցեսները։