«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն տրամադրում է համայնքներում արդյունավետ ձեռներեցության կազմակերպման ֆինանսավորում, որն օգտագործվելու է հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման, և այլնի համար։
Ընկերության նպատակն էր բարելավել հաճախորդների սպասարկման պրոցեսը, այդ իսկ պատճառով դիմել են Մանասյան գրուպին կորպորատիվ թրեյնինգային մոդուլների համար։ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի անձնակազմի համար մշակել ենք «Արդյունավետ վաճառքի հմտություններ» կորպորատիվ թրեյնինգային ծրագիրը։ Թրեյնինգի ընթացքում քննարկել ենք, թե ի՞նչ է վաճառք, որո՞նք վաճառքի հաջորդական փուլերը, ինչպե՞ս պետք է գրագետ ներկայացնել անհատականացված առաջարկները։ Քննարկել ենք նաև նրանց ինդուստրիայի քեյսերն ու պրոբլեմները։














