Սարդ խանութների ցանց

«Սարդ» խանութների ցանցը («Տոր» ՍՊԸ) հայկական շուկայում շինանյութի վաճառքով զբաղվող ընկերություն է, որը սպառողներին ապահովում է եվրոպական բարձրորակ ապրանքների լայն տեսականիով: Կազմակերպությունը հիմնել է 10 խանութ-սրահ Երևանում ու Գյումրիում։
Կազմակերպության նպատակն էր բարելավել բիզնեսի մարքեթինգային ստրատեգիան և կատարողականը։ Այդ իսկ պատճառով դիմել են Մանասյան գրուպին (նախկինում՝ Այ-Բի-Էս Քոնսալթինգ) կորպորատիվ թրեյնինգային ծրագրերի համար։
Համագործակցությունը սկսել ենք 3-ամսյա «SOSTAC Մարքեթինգ» թրեյնինգային մոդուլներով, որը օգնել է սահմանել մարքեթինգային պրոբլեմներն ու գտնել բարելավման ուղիներ։ Թրեյնինգի արդյունավետությունից ելնելով՝ կազմակերպություն որոշել է շարունակել համագործակցությունն ու կազմակերպել մեկ այլ թրեյնինգային ծրագիր վաճառքի մասնագետների համար։ Ուսումնասիրելով շուկան՝ մշակել ենք ու իրականացրել «SALESPro» կորպորատիվ թրեյնինգային ծրագիրը, որը ֆոկուսավորված էր վաճառքի պրոֆեսիոնալ հմտությունների և բարձրակարգ սպասարկման վրա։

Գործընկերոջ կարծիքը

Պրն Հայկ Մանասյանը կիրառեց իր մեծ փորձառությունն ու հմտությունները խմբային աշխատանքների և պրակտիկ քեյսերի քննարկման ընթացքում, ինչն էլ “SalesPro” թրեյնինգային մոդուլները դարձրեց արդյունավետ ու էականորեն բարելավեց թիմի վաճառքային հմտությունները։
Ինեսսա Գալստյան 
Տնօրեն

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն