Ուրարտու

Ուրարտու խանութների ցանցը hանդիսանում է FMCG-շուկայի «non-food» կատեգորիայի առաջատար ընկերություններից մեկը: Այն առաջարկում է իր հաճախորդներին տեխնիկայի, տնտեսական ապրանքների, գրասենյակային պարագաների, սպասքի և խոհանոցային պարագաների, հիգիենիկ միջոցների և այլ կենցաղային ապրանքների լայն տեսականի։
Նկատելով վաճառքների տատանումը՝ նրանք դիմել են Մանասյան գրուպին վաճառքի և հաճախորդների սպասարկման կորպորատիվ թրեյնինգային մոդուլների համար։
Ուսումնասիրելով ու վերլուծելով շուկան ու ընկերության կարիքները՝ մշակել ենք ու իրականացրել 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագրեր՝ «Արդյունավետ վաճառքային հմտություններ» ու «Վաճառքների արդյունավետ կառավարում»։ «Արդյունավետ վաճառքային հմտություններ» թեմայով մոդուլները նախատեսված էին վաճառասրահի մենեջերների համար, մինչդեռ «Վաճառքների արդյունավետ կառավարում»-ը նախատեսված էր տնօրենների համար։

 

Գործընկերոջ կարծիքը

Մասնակիցների հետադարձ կապը մատնանշել են Հայկ Մանասյանի հաղորդակցման պարզ ոճն ու ինդուստրալ հարուստ փորձը։ Ավելին, թրեյնինգից հետո նկատել ենք բարելավված հաճախորդների բավարարվածության միավոր, կոնվերսիայի ավելի բարձր մակարդակ և սահուն համագործակցություն մեր բիզնեսի տարբեր ստորաբաժանումների միջև։
Արմեն Թադևոսյան
Տնօրեն

Նմանատիպ կորպորատիվ թրեյնինգներ

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանց

Հայաստանում ամենամեծ սուպերմարկետների ցանցն է: Ընկերության ցանցերի տնօրենների և մենեջերնների համար կազմակերպել ենք 2 կորպորատիվ թրեյնինգային ծրագիր սպասարկման պրոցեսների և աշխատակիցների կառավարման թեմաներով։

Պրոֆալ

Ալյումինե պրոֆիլներով դռների ու պատուհանների, դարպասների ու տարբեր կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ SALESPro կորպորատիվ թրեյնինգային ծրագրի շրջանակում՝ մշակել ու անցկացրել ենք «Արդյունավետ վաճառքներ և գերազանց սպասարկում» մոդուլները վաճառքի B2B և B2C վաճառքի մասնագետների համար։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն