Բիզնեսի սեփականատիրոջ դերը կորպորատիվ մշակույթում

Կորպորատիվ մշակույթը չի ստեղծվում բառերով․ այն ձևավորվում է առաջնորդով Կորպորատիվ մշակույթի իրական կրողը բիզնեսի սեփականատերն է։

Այն ծնվում է նրա մտածելակերպից, արժեքներից և ամենօրյա վարքից։ Այդ դեպքում աշխատակիցները պարզապես չեն հետևում կանոններին — նրանք սկսում են ապրել այդ մշակույթով։ Սակայն մշակույթի իրական ուժը բացահայտվում է ճգնաժամերում։ Հենց այդ պահին է, որ առաջնորդը ցույց է տալիս՝ ինչ արժեքների վրա է հենվում բիզնեսը և ինչպես է հաղթահարում մարտահրավերները։

Իսկական առաջնորդը չի փոխում իր սկզբունքները իրավիճակից կախված։ Նա ապրում է իր ստեղծած մշակույթով՝ այն դարձնելով իր ամենաուժեղ գործիքը։ Երբ սեփականատերը լիովին ներդաշնակ է իր արժեքներին, մշակույթը դադարում է լինել պարտադրված։ Այն բնականորեն փոխանցվում է թիմին և դառնում նրանց մտածողության մի մասը։

Միայն այս դեպքում է կորպորատիվ մշակույթը դառնում կայուն, ազդեցիկ և հաղթող բիզնեսի հիմք։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն