Հակիրճ նկարագրություն
Էներգիան է պետք կառավարել, ոչ թե ժամանակը։ Իսկապես մարդու շարժիչ ուժը նրա էներգիան է։ Իսկ, թե ինչպե՞ս համակարգորեն ընդարձակել միտքն ու էներգիան կիմանաք հետազոտությունն ընթերցելով։
Աշխատավայրում պահանջարկը շարունակում է աճել, երկար աշխատաժամանակը հոգնեցնում է ու սպառում և՛ կազմակերպությանը, և՛ աշխատակցին։ Էներգիան օգնում է ավելի լավ ու ավելի արագ անել աշխատանքը։ Անհրաժեշտ է իմանալ, որ ժամանակը սահմանափակ ռեսուրս է, բայց ոչ էներգիան։ Այն ունի չորս աղբյուր՝ մարմին, զգացմունքներ, միտք և ոգի: Wachovia բանկի աշխատակիցների մի խումբ, ովքեր անցել են էներգիայի կառավարման ծրագիր կարողացել են բարձրացնել իրենց ֆինանսական ցուցանիշները։ Նրանք հայտնել են հաճախորդների հետ հարաբերությունների, արտադրողականության և անձնական բավարարվածության էական բարելավման մասին: