Մարքեթինգ մաշկի միջոցով: Ինչպե՞ս է մարմինն արձագանքում վարակիչ գովազդին

Source HBR
Lang Ռուսերեն
Թեման՝ Մարքեթինգ

Հակիրճ նկարագրություն

Ինչպե՞ս է մարդու մարմինը արձագանքում վարակիչ գովազդին։ Կենսաչափական չափումները նոր պատկերացումներ են տալիս սպառողների վարքագծի և առցանց կոնտենտի նկատմամբ հուզական արձագանքների մասին: Նման հետազոտությունները կօգնեն ավելի արդյունավետ մարքեթինգային ռազմավարություններ մշակել։
Ինչպե՞ս մաշկի արձագանքներն ու էմոցիոնալ ռեակցիաները կարող են ազդել սպառողների գնման որոշումների վրա։ Ուսումնասիրությունը համեմատել է 15 հաջողված և 15 անհաջող մարքեթինգային արշավներ՝ մասնակիցներին ցույց տալով վիզուալ կոնտենտ և միաժամանակ չափելով նրանց մաշկի էլեկտրական ակտիվությունը: Հետազոտողները պարզել են, որ «վարակիչ» կոնտենտը առաջացնում է ավելի ուժեղ ֆիզիոլոգիական արձագանք, անկախ մասնակիցների նշած հետաքրքրությունից: Նկարագրական հարցման պատասխանները, որոնք վերաբերում էին բովանդակության ընկալման, յուրահատկության, ներգրավվածության և կիսվելու պատրաստակամության մասին, չեն համընկել կոնտենտի «վարակիչ» լինելուն վերաբերող իրական ֆիզիոլոգիական արձագանքներին: Հեղինակը նշում է, որ կենսաչափական տվյալները կարող են ավելի արժեքավոր լինել, քան հարցման պատասխանները։ 

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն