Հակիրճ նկարագրություն
Արդյո՞ք Ձեր նախագիծն ունի նպատակ։ Հեղինակն առաջարկում է օգտագործել «Հինգ ինչուների» մեթոդը՝ բացահայտելու նախագծի իրական նպատակը:
Նախագծի իրական նպատակը հասկանալը օգնում է որոշել դրա ռազմավարական նշանակությունը և խթանում է թիմի արտադրողականությանը: Հստակ նպատակ ունեցող ընկերություններն ավելի հաջողակ են նորարարության և վերափոխման մեջ: Սիդնեյի օպերայի թատրոնը ներկայացվում է որպես նախագծի օրինակ, որը, չնայած բյուջեի և ժամանակացույցի զգալի գերազանցմանը, դարձավ հսկայական հաջողություն՝ շնորհիվ իր ոգեշնչող նպատակի։Թեև տնտեսական հիմնավորումը կարևոր է, սակայն հենց մեծ նպատակն է նախագիծը դարձնում գրավիչ և հաջողակ, քանի որ թիմի անդամները կարողանում են հասնել բացառիկ արդյունքների, երբ իրենց աշխատանքը համապատասխանում է իրենց ներքին նպատակներին և հետաքրքրություններին։