Հակիրճ նկարագրություն
Գիտեի՞ք, որ բիզնես քայլերի նկատմամբ մրցակիցների արձագանքը հասկանալը արդյունավետ որոշումներ կայացնելու բաղկացուցիչ մաս է։ Սակայն այդպիսի ռազմավարությունները հասկանալու մեթոդների մեծ մասը բարդ է և ոչ ստույգ։ Հեղինակները մշակել են մրցակիցների վարքագծի կանխատեսման հեշտ և ստույգ մոտեցում։
Այն հիմնված է 3 հարցերի վրա՝ արդյո՞ք մրցակիցն ընդհանրապես կարձագանքի, ի՞նչ տարբերակներ մրցակիցը լրջորեն կդիտարկի, ո՞ր տարբերակն է մրցակիցն ամենայն հավանականությամբ ընտրելու։