Հակիրճ նկարագրություն
Ինչու՞ են պառողները՝ հատկապես երիտասարդ սերունդները, հետաքրքրված օգտագործված ապրանքների գնմամբ և վաճառքով։ Որո՞նք են օրեցօր աճող վերավաճառքով զբաղվող շուկաների առավելությունները։
Հետազոտությունը քննարկում է վերավաճառքով զբաղվող շուկաների աճող միտումը, հատկապես նորաձևության և էլեկտրոնիկայի ոլորտներում: Խոշոր ապրանքանիշեր, ինչպիսիք են Apple-ը, Nike-ը և Rolex-ը, ներգրավվում են այդ շուկաներում, որոնց արժեքը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Հեղինակն ուսումնասիրում է վերավաճառքի ծրագրերի առավելությունները, ինչպես նոր հաճախորդների ձեռքբերումը և հաճախորդների կենսացիկլի արժեքի բարձրացումը: Նա նաև տալիս է խորհուրդներ, թե ինչպես բիզնեսները կարող են հաջողությամբ իրականացնել վերավաճառք, օրինակ՝ համագործակցելով մասնագիտացված պլատֆորմների հետ, ինտեգրելով հավատարմության ծրագրեր և կենտրոնանալով երիտասարդ սպառողների վրա: