Հակիրճ նկարագրություն
Ընկերությունները սխալվում են, երբ ստրատեգիայի ձախողումից անմիջապես հետո փոփոխություններ են իրականացնում կազմակերպական կառուցվածքում և մոտիվացիոն համակարգերում։ Խնդիրները հիմնականում կապված են լինում տեղեկատվական հոսքերի հետ։ Մշակվել է հզոր գործիքակազմ, որը կօգնի թեստավորել տարբեր մոտեցումների արդյունավետությունն առանց ռեսուրսների վատնման:
Հետազոտությունը հիմնված է հեղինակների բազմամյա փորձի վրա։ Նրանք կիսվում են այն տվյալներով, որոնք պարզ են դարձել հինգ տարի շարունակ 50-ից ավելի կազմակերպության 125,000 աշխատակցի հետ կատարված հարցումների արդյունքում։ Նրանք այդ տվյալներն ամփոփել և առանձնացրել են 17 հիմնական հատկանիշներ, որոնք առկա են առավել արդյունավետ ստրատեգիա իրագործող կազմակերպություններում: Նման ընկերությունների հիմնական բնութագիրն այն է, երբ յուրաքանչյուր աշխատակցի համար պարզ է, թե որ որոշումներն ու գործողությունները պետք է կատարվեն իրենց կողմից: Արդյունքում, որոշումները հազվադեպ են վերանայվում, իսկ մրցակցային միջավայրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվությունը արագ է հասնում վերադասներին և կազմակերպության տարբեր ստորաբաժանումներին: