Հակիրճ նկարագրություն
Մանրածախ վաճառողները կարող են խթանել իրենց վաճառքների աճը՝ կիրառելով աշխարհագրական վերլուծություն և մեքենայական ուսուցում։ Ինչպե՞ս դրանք կիրառել և ի՞նչ առավելություններ կստանա կազմակերպությունը։ Տվյալների վերլուծությամբ մանարածախ վաճառողները կարողացել են թերի ներթափանցված շուկաներում վաճառքներն ավելացնել 4-10%-ով։ Եթե ցանկանում եք կայացնել ավելի արդյունավետ որոշումներ, ուսումնասիրեք այս հետազոտությունը։
Այն ներկայացնում է, թե նոր ձևաչափեր կիրառելով վատ աշխատող խանութները ինչպես կարող են վերափոխվել հարմարեցնելով իրենց առաջարկները տեղական շուկայի պահանջներին։ Հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզել, թե ինչպես ամբողջական պատկերացում կազմել շուկայի մասին և կայացնել տվյալներով հիմնավորված, համարձակ որոշումներ, որոնք կարող են զգալիորեն բարձրացնել եկամուտները։



