Հակիրճ նկարագրություն
Հետազոտությունն առանձնացնում է մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունների արագ և շահութաբեր աճի երեք հիմնական ուղի։ Մրցակցային առավելություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է բոլոր երեք ուղիների միաժամանակյա իրագործում։ Հետաքրքի՞ր է, թե որոնք են այդ ուղիները։ Ընթերցե՛ք այս հետազոտությունը։
Այն ուսումնասիրում է արդեն գոյություն ունեցող ապրանքների և շուկաների օպտիմալացման, նոր աշխարհագրական շրջաններ կամ կապակցված կատեգորիաներ ներթափանցելու, նորարարական բիզնես մոդելների զարգացման ուղիները։ Հետազոտությունը ներկայացնում է հաջող օրինակներ, որոնք ցույց են տալիս, որ չնայած յուրաքանչյուր ուղի ունի իր մարտահրավերները, բոլոր երեքի զուգահեռ իրականացման դեպքում հնարավոր է բավարարել ներդրողների ակնկալիքներն ու ապահովել կայուն, շահութաբեր աճ մրցակցային ոլորտում։



