Գիտեի՞ք, որ կարելի է հասնել յուրաքանչյուր հաճախորդի հենց այն մեսիջով, որը նա ցանկանում է լսել ՝ ճիշտ ժամանակին և ճիշտ հարթակով։ McKinsey & Company-ի այս հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչպես է արհեստական բանականության և գեներացնող արհեստական բանականության համատեղումը վերափոխում անհատականացված մարքեթինգը։ Այն ներկայացնում է, թե ինչպես կարող են բիզնեսները 50%-ով արագացնել կոնտենտի ստեղծման գործընթացը և զգալիորեն բարելավել թե՛ վաճառքները, թե՛ մարժաները։ Հետազոտությունն առաջարկում է գործնական պատկերացումներ այն մասին, թե ինչպես են առաջատար ընկերությունները կիրառում նորարարական տեխնոլոգիաները՝ հաճախորդների հետ ավելի արդյունավետ կապ ստեղծելու համար։ Դուք կգտնեք ճանապարհային քարտեզ՝ AI-ի հիման վրա անհատականացված մարքեթինգային մոտեցում մշակելու և հաջողություն ապահովելու համար։