Հակիրճ նկարագրություն
Պարտադիր պայման չէ, որ արդյունավետ ղեկավարը լինի նաև արդյունավետ առաջնորդ։ Փիթեր Դրաքերի 65 տարվա խորհրդատվական կարիերայի ընթացքում հանդիպած տաղանդավոր ղեկավարներից և ոչ ոք բոլորովին չէր համապատասխանում առաջնորդի կարծրատիպին։ Բայց նրանց բոլորի գաղտնիքը կայանում էր նրանում, որ նրանք բոլորն էլ առաջնորդվում էին ութ գործելակերպով:
Նրանք շատ տարբեր մարդիկ էին. տարբերվում էին բնավորությամբ և մտածելակերպով, ունեին տարբեր հայացքներ և կողմնորոշվում էին տարբեր արժեքներով, յուրաքանչյուրն ուներ իր առավելություններն ու թերությունները: Նրանց մեջ կային անհավատալիորեն հաղորդակցվող և մենակյաց մարդիկ, դեմոկրատ և ավտոկրատ, առատաձեռն ու ժլատ: Արդյունավետությունը կարգապահություն է: Եվ ինչպես յուրաքանչյուր կարգապահություն, այն կարելի է սովորել և ձեռք բերել: