SMART
Վաճառքներ

Որպես բիզնեսի սեփականատեր, դու շատ լավ հասկանում ես, որ վաճառքի օղակի թերի աշխատանքը վտանգում է քո բիզնեսի առաջընթացը։ Առանց վաճառքի համակարգի կառավարման ճիշտ ստրատեգիաների և մեթոդների վաճառքի թիմերը չեն կարող հասնել իրենց առջև դրված արդյունքներին։ Վաճառքի պլանների շարունակ թերակատարումը մի օր հանգեցնելու է ընկերության մրցակցային դիրքի թուլացման և բիզնեսի կոլապսի։ Իսկ ինչպես եք չափում, արդյո՞ք վաճառքի համակարգը արդյունավետ է աշխատում և հասցնում է բիզնեսը իր ներկայիս առավելագույն պոտենցիալին։ Չափելն ու գնահատելն անհնար է առանց համապատասխան մեթոդների, գործիքների և աջակցող մեխանիզմների։ Վաճառքի համակարգի անարդյունավետ աշխատանքը հանգեցնում է շահույթի նվազեցման, մեծանում է ներքին լարվածությունը, ավելանում է ստրեսը, որոնք էլ փոշիացնում են բիզնեսի իրական պոտենցիալ։ Մասնակցիր SMART Վաճառքներ բիզնես պրակտիկումին, որից կստանաս վաճառքի համակարգի արդյունավետության բարձրացման ամենառանցքային գործիքները և ռեինժինիրինգի կենթարկես քո բիզնեսը։

Մասնակցության պայմաններ

Ժամանակն է ռեֆորմներ անել վաճառքներում

Բիզնեսի երկարատև աճի կարևոր հիմքը՝ արդյունավետ գործող վաճառքի համակարգն է:

ՉԿԱ՛ ՎԱՃԱՌՔ, ՉԿԱ՛ ԲԻԶՆԵՍ
Վաճառքների գրագետ պլանավորման, աշխատանքների կազմակերպման, վաճառքի KPI-ների հսկման, համարժեք բոնուսային և մոտիվացիոն համակարգի ներդրման, հաշվետվողականության և վերահսկման գործիքների գրագետ կիրառման միջոցով է միայն հնարավոր ապահովել վաճառքների կայուն աճը: Այս բիզնես-պրակտիկումն ամբողջությամբ վերաբերում է նշված խնդիրների լուծման արդյունավետ գործիքակազմերի ու մեթոդիկաների տրամադրմանը:

SMART Վաճառքներ #1 սեմինար

Ու՞մ համար է սեմինարը

Քննարկելու ենք

Վաճառքների պլանավորումը

Վաճառքի համակարգի կառուցման ալգորիթմը, Վաճառքի KPI-ները արդյունավետորեն ներդնելու մեթոդները

Պլանների կատարումը

Վաճառքի անձնակազմի հիմնական կոմպետենցիաները, Բոնուսային և մոտիվացիոն համակարգի կառուցվածքը

Պրոցեսի վերահսկումը

Աշխատանքի չափման և գնահատման գործիքակազմը, Կատարողականի մոնիտորինգ և պլանների ճշգրտումներ

ԿԵՆՏՐՈՆԱՆՈՒՄ
ԵՆՔ ԿԱՐԵՎՈՐ
ՀԱՐՑԵՐԻ ՎՐԱ

01

Որո՞նք են վաճառքները ճիշտ պլանավորելու, կազմակերպելու և կառավարելու մեթոդները

02

Ինչպե՞ս պետք է չափել և գնահատել վաճառքի մասնագետների աշխատանքը

03

Որո՞նք են վաճառքների կայուն աճի արդյունավետ   մեխանիզմները

04

Ինչպե՞ս կարելի է խուսափել վաճառող անձնակազմի 
«կրիզիսներից» և լճացումից

Սեմինարի հեղինակն ու վարողը

Հայկ Մանասյանը կառավարման խորհրդատու է, փորձառու թրեյներ, բիզնես էքսպերտ։ Պրակտիկ բիզնեսի մեջ է ավելի քան 25 տարի և ղեկավար դիրքեր է զբաղեցրել մի շարք տեղական և միջազգային բիզնեսներում ու անձամբ բամաթիվ խոշոր վաճառքի պայմանագրեր կնքել բազմաթիվ խոշորագույն ընկերությունների հետ։ Նախաձեռնել և ղեկավարել է վաճառքի բաժինների հիմնադրման, աշխատակիցների հավաքագրումը, բիզնես պրոցեսների գործարկման և «под ключ» հանձնման պրոյեկտները:

SMART Վաճառքներ #2 սեմինար
SMART Վաճառքներ #4 սեմինար
«SMART Վաճառքներ #5»
44%

Ղեկավարների 44%-ը կարծում է, որ իրենց ընկերությունում վաճառքի պրոցեսի կառավարումն անարդյունավետ է իրականացվում։

48%

Ցածր կատարողականով ընկերությունների 48%-ը չունի հստակ սահմանված վաճառքի պրոցեսներ։

71%

Ղեկավարների 71%-ը հավատում է, որ վաճառքների արդյունավետ կազմակերպումը և կառավարումը որոշիչ է բիզնեսի աճի համար։

Մասնակից կազմակերպություններ

Մասնակիցների կարծիքներ