The North Face․ Ամերիկյան սմուտային հագուստի մասնագիտացված խանութ

Author Հայկ Մանասյան

The North Face ամերիկյան սպորտային հագուստի մասնագիտացված խանութը վաճառքներն ավելացնելու համար մի շատ հետաքրքիր մարքեթինգային ստրատեգիա է մշակել։ Խանութի հավելվածից օգտվելու համար, օգտատերերից պահանջվում է գրանցել հեռախոսի համարը և ակտիվացնել GPS-ը։ Բնական է, եթե մարդիկ ներբեռնում են հավելվածը և գրանցվում են, ապա իսկապես հետաքրքրված են այդ ապրանքատեսակով և հետևաբար կարող են դառնալ պոտենցիալ գնորդներ։ Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը։ Հատուկ մշակված ծրագրի միջոցով խանութը՝ օգտագործելով հավելվածում հավաքված կոնտակտների բազան, հաղորդագրություն է ուղարկում միայն այն մարդկանց, ովքեր գտնվում են խանութի մոտակայքում։ Այդ եղանակով մարդկանց ներկայացնում են ընթացիկ զեղչերը, նոր առաջարկները, հիշեցնում են եղանակի փոփոխությունների մասին կամ պարզապես առաջարկում են այցելել խանութ։
Հաճախորդների շրջանում փոքրիկ հետազոտությունը ցույց է տվել, որ մարքեթինգային այս քայլը դրական հետևանքներ է ունեցել։ Հաճախորդների 79%-ն ասել է, որ սկսել է ավելի հաճախ այցելել խանութ, իսկ 65%-ը հաստատել է, որ հաճախումների արդյունքում գնում է կատարել։
Համաձա՞յն եք չէ, որ շատ խելացի է մտածված։ Ինչպես ասում են մանրուքները կարևոր են ամենուր ու մարքեթինգն էլ բացառություն չէ։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն