Շատ բիզնեսներում վաճառքի և մարքեթինգի թիմերը հաճախ աշխատում են իրարից առանձին: Նրանց աշխատանքների սինխրոնիզացիայի բացակայությունը կարող է հանգեցնել անարդյունավետ պրոցեսների և բաց թողնված հնարավորությունների: Արդյունքում այս խնդիրը կարող է առաջացնել հաճախորդների վատ փորձ, վաճառքի ավելի երկար ցիկլերի և, ի վերջո, եկամուտի կորուստներ:
Մեր կորպորատիվ ծրագիրը սովորեցնում է լրացնել այս կարևոր գործառույթների միջև եղած բացը` ապահովելով անխափան համագործակցություն և միասնական մոտեցում, որը առավելագույնի է հասցնում նոր հաճախորդների ձեռքբերումն ու պահպանումը:
Այս կորպորատիվ թրեյնինգի ընթացքում քննարկելու ենք, թե ինչպես պետք է սինխրոնիզացնել վաճառքի և մարքեթիգի աշխատանքները։ Սովորելու ենք քարտեզագրել հաճախորդների անցած ճանապարհը, ուղղել համապատասան մեսիջներ, և ինտեգրել լիդերի կառավարման պրոսեսները:
Վաճառքի և Մարքեթինգի ձագարներ
Նպատակների ու ստրատեգիաների համապատասխանեցում
Վաճառքի և Մարքեթինգի թիմերի համագործակցություն ու կապ
Թիմերի ուսուցում
Վաճառքի և Մարքեթինգի մետրիկաներ
Պրոցեսների օպտիմիզացիա և սինխրոնիզացիա
Այն ընկերությունները, որոնք անցկացնում են վաճառքի թրեյնինգ, ունեն 24%-ով բարձր շահույթի մարժա։
500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։
Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։