ՎԱՃԱՌՔՆԵՐԻ SMART ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Վաճառքի արդյունավետ կառավարումը չափազանց կարևոր է եկամուտների աճի և բիզնեսի երկարաժամկետ հաջողությունը ապահովելու համար: Այնուամենայնիվ, շատ կազմակերպություններ դժվարանում են իրենց վաճառքի թիմերին ապահովել անհրաժեշտ հմտություններով, որի հետևանքով վաճառքի թիմերը կարող են բախվել այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են ցածր արտադրողականությունը, անարդյունավետ փրոսփեքթինգը, հաճախորդների հետ հարաբերությունների վատ կառավարումը և, ի վերջո, բաց թողնված եկամուտների հնարավորությունները: 
Մեր կորպորատիվ վերապատրաստման ծրագիրը զինում է վաճառքի թիմերին ռազմավարություններով, տեխնիկաներով ու պրակտիկ գործիքներով՝ վաճառքի գործընթացը պարզեցնելու, հաճախորդների հետ հարաբերությունները բարելավելու և վաճառքի նպատակների հետևողականորեն հասնելու ու գերազանցելու համար:

Ի՞նչ ենք սովորելու

Կորպորատիվ թրեյնինգի ընթացքում քննարկելու ենք վաճառքի բաժնի ներկա իրավիճակն ուսումնասիրելու և վերլուծելու կարևորությունը։ Ուսումնասիրելու եք, թե ինչպես պետք պլանավորել, կազմակերպել ու վերահսկել վաճառքի բաժնի աշխատանքները։ Այս կորպորատիվ թրեյնինգի արդյունքում կսովորեք, թե ինչպես պետք է արդյունավետորեն կառավարել վաճառքի թիմը SMART  գործիքներով։

Կորպորատիվ թրեյնինգի մոդուլները

01

Վաճառքի բաժնի կառավարում

02

Ներկա իրավիճակի վերլուծություն​

03

Վաճառքի բաժնի պլանավորում​

04

Վաճառքի բաժնի առաջնորդում

05

Կատարողականի չափում

06

Վաճառքների SMART մոդելներ

Կորպորատիվ թրեյնինգի արդյունքում Դուք կկարողանաք

Մշակել SMART վաճառքային ստրատեգիաներ​

Հավաքագրել ու առաջախաղացնել վաճառքի TOP կադրերի​

Սահմանել արդյունավետ վաճառքի պրոցեսներ ու մետրիկաներ

Նպաստել թիմերի միջև սահուն համագործակցությանը

Նպաստել բիզնեսի վաճառքների աճին

Մշակել SMART վաճառքային ստրատեգիաներ

Հավաքագրել ու առաջախաղացնել վաճառքի TOP կադրերի

Սահմանել արդյունավետ վաճառքի պրոցեսներ ու մետրիկաներ​

Նպաստել թիմերի միջև սահուն համագործակցությանը

Նպաստել բիզնեսի վաճառքների երկարատև աճին

24%

Այն ընկերությունները, որոնք անցկացնում են վաճառքի թրեյնինգ, ունեն 24%-ով բարձր շահույթի մարժա։

79%

500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։

25%

Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։

Կորպորատիվ թրեյնինգների մասնակիցների կարծիքներ