Գլխավոր կլիենտներն ապահովում են բիզնեսի աճն ու շուկայի մասնաբաժինը։ Նրանք ապահովում են ոչ միայն բիզնեսի հասույթի զգալի մասը, այլ նաև բիզնեսի երկարաժամկետ կայունությունը։ Անգամ 1 հիմնական կլիենտին կորցնելը կարող է թողնել լուրջ հետքեր Ձեր բիզնեսի վրա։ Այս կորպորատիվ թրեյնինգային ծրագրի նպատակն է կրթել վաճառքի մասնագետներին ու տալ այնպիսի գործիքակազմ, որը կօգնի ձևավորել ու պահպանել երկարաժամկետ բիզնես համագործակցություններ հիմնական կլիենտների հետ։
Կորպորատիվ թրեյնինգի ընթացքում սովորելու ենք, թե ինչպես պետք է հասկանալ կլիենտի ինդուստրիան, կարիքները, ցավի կետերն ու որոշումներ ընդունելու պրոցեսը։ Ուսումնասիրելու ենք ստրատեգիաներ ու տեխնիկաներ գրավիչ ու արժեքահեն առաջարկներ ներկայացնելու համար։ Այս կորպորատիվ թրեյնինգի արդյունքում Ձեր վաճառքի թիմը կունենա այնպիսի գործիքակազմ, որը կօգնի ձևավորել երկարատև բիզնես հարաբերություններ և ապահովել բիզնեսի բարձր կատարողական։
Կլիենտի ինդուստրիայի վերլուծություն
Կարիքների սահմանում
Ցավի կետերի բացահայտում
Որոշում կայացնելու գործընթացի քարտեզագրում
Արժեքահեն առաջարկի մշակում և ներկայացում
Երկարաժամկետ հարաբերությունների պահպանում
Այն ընկերությունները, որոնք անցկացնում են վաճառքի թրեյնինգ, ունեն 24%-ով բարձր շահույթի մարժա։
500 B2B բիզնեսների 79%-ը նշել է, որ փրոսփեքթինգի թրեյնինգից հետո նկատել են միջինում 23% նոր հաճախորդների աճ։
Ընկերությունների 25%-ը նշել են, որ փրոսփեքթինգի բարելավված ստրատեգիաներ կիրառելուց հետո լիդից վերջնական գնորդի վերածելու պրոցեսի տևողությունը նվազել է։
Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։