Բիզնես խորհրդատվական ոլորտի միտումները 2025թ․-ին

Author Հայկ Մանասյան
Որո՞նք են լինելու բիզնես խորհրդատվական ոլորտի միտումները 2025թ․-ին ։
Բիզնեսի Խորհրդատվությունը զարգանում է աննախադեպ արագությամբ՝ տրանսֆորմացնելով բիզնեսավարման տրադիցիոն մոտեցումները։ 2025-ի հիմնական միտումներն են․
1. AI-ի խորն ինտեգրում։ PwC-ն կանխատեսում է, որ AI-ը մինչև 2030 թվականը համաշխարհային տնտեսության մեջ կունենա 15.7 տրիլիոն դոլարի ներդրում։ McKinsey-ի տվյալներով՝ AI գործիքները բիզնես խորհրդատվական ծառայությունները կդարձնեն 40%-ով ավելի արագ։ Այսօր մենք մեր ընկերության պրակտիկայում արդեն տեսնում ենք AI-ի օրեցօր աճող արդյունավետությունը։
2. Հիբրիդային աշխատանք։ PwC-ի վերլուծության համաձայն՝ աշխարհի մասշտաբով բիզնես խորհրդատվական ընկերությունների 82%-ն այս կամ այն կերպ արդեն անցել է հիբրիդային մոդելի, ինչը պահանջում է, որ 2025-ին սպասվում են նոր վիրտուալ գործիքների ներդրում։
3. Նեղ մասնագիտացում։ Deloitte Insights-ը նշում է, որ մասնագիտացված խորհրդատվական ծառայությունները կարող են 15%-ով բարձրացնել բիզնեսների արդյունավետությունը։
4. Տվյալների վրա հիմնված (Data Driven) որոշումներ։ Տվյալներ օգտագործող ընկերությունների 79%-ն արձանագրում է հաճախորդի գոհունակության աճ, իսկ 57%-ը հաջողում է որոշումների կայացման մեջ (Deloitte):
5. Անհատականացված ծառայություններ։ Harvard Business Review-ի զեկույցի համաձայն՝ հաճախորդների 72%-ն ակնկալում է անհատականացված լուծումներ, ինչն էապես խթանում է նրանց հավատարմությունը։

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն